Չորրորդ դասարան, ավարտական թեստ 2

Անուն

Մամիկոն

Ազգանուն
Մարգարյան

Դասարան
4-3

Դպրոց

Արևմտյան դպրոց-պարտեզ

Արևելյան դպրոց-պարտեզ

Հյուսիսային դպրոց-պարտեզ

Հարավային դպրոց-պարտեզ

Էլեկտրոնային հասցե
*

1-10-րդ առաջադրանքները կատարելիս  նշիր ճիշտ պատասխանը

1. Ո՞րն է այն հնգանիշ թիվը, որի  միավորը 5 է, հարյուրավորը՝ 4, իսկ մյուս բոլոր թվանշանները 3։

1) 33435

2) 34335

3) 33345

4) 53433

Отменить выбор

2․Ո՞ր շարքի թվերն են դասավորված  աճման  կարգով:

1) 124, 4523, 3221, 2891, 19

2) 19, 124, 2891, 3221, 4523

3) 1350, 1200, 982, 444, 210

4) 210, 440, 982, 1231, 132

Отменить выбор

3. Որքանո՞վ կմեծանա երկնիշ թիվը, եթե նրա գրությանը ձախից  կցագրենք  4 թվանշանը:

1) 4

2) 40

3) 400

4) 4000

Отменить выбор

4․ 20214 > 20*14 արտահայտության մեջ աստղանիշի փոխարեն նշվածներից, ո՞ր  թվանշանը կարող ենք տեղադրել, որ անհավասարությունը ճիշտ լինի։

1) 1

2) 3

3) 2

4) 8

Отменить выбор

5․ Գտի՛ր  35 թվի 2/5 մասը:

1) 7

2) 14

3) 21

4) 9

Отменить выбор

6․ Ընտրի՛ր այն պատասխանը, որը 3 ժամ 25 րոպեն արտահայտում է րոպեներով․

1) 2005

2) 205

3) 25

4) 2050

Отменить выбор

7. Նկարում պատկերի ո՞ր մասն է ներկված կանաչով:

Подпись отсутствует

1) 5/10

2) 10/5

3) 3/10

4) 4/10

Отменить выбор

8. Ինչպե՞ս կփոխվի երկու թվերի գումարը, եթե գումարելիներից յուրաքանչյուրը փոքրացնենք  4-ով։

1) Կմեծանա 8-ով

2) Կմեծանա 4-ով

3) Կփոքրանա 4-ով

4) Կփոքրանա 8-ով

Отменить выбор

9․ Գտի՛ր  7684   թիվը  10-ի  բաժանելիս  ստացված  մնացորդը:

1) 84

2) 4

3) 684

4) 0

Отменить выбор

10․Հավասարակողմ  եռանկյան  կողմի երկարությունը  8սմ  է։ Որքա՞ն է այդ եռանկյան պարագիծը։

1) 64սմ

2) 16սմ

3) 24սմ

4) 32սմ

Отменить выбор

11-15-րդ  առաջադրանքների  ճիշտ պատասխանը  գրի’ր յուրաքանչյուր առաջադրանքից հետո նշված տեղում:

11. Ըստ օրինաչափության գտի՛ր տրված հաջորդականության հաջորդ անդամը՝  250, 500, 750, 1000

12․Հաշվի՛ր  4800- (24·100-500) արտահայտության արժեքը։ 4800- (24·100-500)=2900

13. AB հատվածի երկարությունը 35դմ է, CB հատվածը՝ 26դմ (տե՛ս նկարը): Գտի՛ր AC հատվածի երկարությունը: 35-26=9

Подпись отсутствует

14. Տուփում կա 10 կանաչ,  6 կապույտ և 5  դեղին մատիտ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ մատիտ պետք է հանել տուփից, համոզված լինելու համար, որ դրանցից գոնե մեկը դեղին է։ 10+6+1=17

15. Քառակուսու  մակերեսը  49սմ  քառակուսի է: Գտի՛ր քառակուսու կողմի  երկարությունը: 7×7=49

16-17-րդ առաջադրանքների լուծման ընթացքը  ներկայացրու՛  առաջադրանքներից   հետո   նշված  տեղում:

16.Զամբյուղում  կար 35 խնձոր։ Մայրիկը  զամբյուղից վերցրեց զամբյուղում եղած խնձորների  3/5  մասը։ Քանի՞ խնձոր  մնաց զամբյուղում: 35:5×3=21

17. Նարեկի հայրը 42 տարեկան է, իսկ Նարեկը նրանից փոքր է 6 անգամ։ 5 տարի հետո Նարեկը հայրիկից քանի՞ տարով փոքր կլինի։

42:6=7
42+5=47
7+5=12
47-12=35

Կարդա´ տեքստը  և կատարի´ր առաջադրանքները:

Արագիլներ

Հայաստանում արագիլների կարելի է հանդիպել գրեթե ամենուր, բայց հատկապես Արարատյան դաշտում: Մեր երկրում շատ են սպիտակ արագիլները: Սևերը հանդիպում են Սևանա լճի ավազանում, հյուսիսային և հարավարևմտյան շրջաններում: Սև արագիլը չափազանց զգուշավոր թռչուն է և նախընտրում է ապրել խուլ անտառներում՝ աղմկոտ աշխարհից հեռու:

Հայտնի է այս թռչունների ևս 16 տեսակ, որոնք տարածված են արևադարձային և բարեխառն գոտիներում:

Սպիտակ արագիլի մարմնի երկարությունը 100-115 սանտիմետր է, թևերի բացվածքը՝ 155-165 սանտիմետր: Այո՛, մեծ է թվում այս թռչունը, սակայն նրա զանգվածն ընդամենը 4 կիլոգրամ է:

Արագիլն իր բույնը հյուսում է ճյուղերից, խոտաբույսերից ու լաթերից՝ տանիքներին, ծառերի, աշտարակների, ժայռերի վրա, ամեն տեսակի սյուների ծայրերին: Ունենում է 3-5 ձագ: Նորածին ձագերը կարողանում են ձայն արձակել. դա ծնողներին կանչելու, վտանգի մասին զգուշացնելու համար է: Մեծանալով նրանք այդ հատկությունն աստիճանաբար կորցնում են, և արդեն հասուն արագիլները հաղորդակցվում են միայն կտուցի կափկափյունով: Այդ ձայնն ասես գարնանամուտի ավետիս լինի: Արագիլներն համարձակ թռչուններ են. իրենց բույնը պաշտպանելու համար պատրաստ են համառորեն մարտնչելու:

Արագիլները սնվում են միջատներով, ձկներով, երկկենցաղներով, սողուններով, մկներով, նաև բույսերով: Արագիլը գյուղացու օգնականն է. այն ոչնչացնում է գյուղատնտեսական վնասատուներին:

Առաջադրանքներ

1-ին մաս

  1. Հայաստանի ո՞ր տարածքում են ավելի հաճախ հանդիպում  արագիլներ։ Արարատյան դաշտում
  2. Արագիլների քանի՞ տեսակ է հայտնի աշխարհում և քանի՞ տեսակ կա Հայաստանում։ Մեր երկրում շատ են սպիտակ արագիլները: Սևերը հանդիպում են Սևանա լճի ավազանում, հյուսիսային և հարավարևմտյան շրջաններում: Հայտնի է այս թռչունների ևս 16 տեսակ, որոնք տարածված են արևադարձային և բարեխառն գոտիներում:
  3. Գրի՛ր արագիլի մարմնի չափերը։ երկարություն-100-115,   թևերի բածվածքը-155-165
  4. Ինչի՞ց է իր բույնը հյուսում արագիլը։ ճյուղերից, խոտաբույսերից ու լաթերից՝ տանիքներին
  5. Ընդգծի´ր ճիշտ պատասխանը։
  • Հայաստանում արագիլներ չկան։
  • Արագիլները վնաս են հասցնում գյուղացիներին։
  • Արագիլներն ունենում են 3-5 ձագ։
  • Արագիլները շատ վախկոտ թռչուններ են:

2-րդ մաս


1․ Գրի´ր՝  ի՞նչ նոր բան իմացար արագիլների մասին: ես իմացա արագիլն իր բույնը հյուսում է ճյուղերից, խոտաբույսերից ու լաթերից՝ տանիքներին, ծառերի, աշտարակների, ժայռերի վրա, ամեն տեսակի սյուների ծայրերին:

2․ Գրի´ր կապույտ ներկված բառերի հականիշները։ շատ-քիչ, սև-սպիտակ, մեծ-փոքր, համարձակ-վախկոտ

3․ Գրի´ր տեքստում հոգնակի թվով գործածված 2 բառ:  շրջաններում, երկկենցաղներով,                                             

4․ Տեքստի թվերն արտահայտի՛ր  բառերով։

  1. Հարյուր
  2. Հարյուր տասնհինգ
  3. Երեք

5-հինգ

5․ Տրված գոյականները դարձրո՛ւ բայեր (գործողություն ցույց տվող բառեր)․

գիր-գրել

սեր-սիրել

ջուր-ջրել

ծաղիկ-ծաղկել

Նկար-նկարներ

Ծիածան

Ծիածան

(Ըստ համացանցի)

Ի՞նչ է ծիածանը: Սպիտակ լույսի բարդ կառուցվածքով է պայմանավորված բնության հրաշալի երևույթներից մեկը՝ ծիածանը: Եթե անձրևի ժամանակ երկնքում արև է շողում, արևի լույսը դիպչում է անձրևի կաթիլներին ու բաժանվում տարբեր գույների, իսկ դու խհետևյալ գույները՝ կարմիր, նարնջագույն, դեղին, կանաչ, երկնագույն, կապույտ և մանուշակագույն:

Ծիածանը տեսնում ես այն ժամանակ, երբ մեջքով կանգնած ես դեպի արևը, իսկ քո առջևում անձրև է գալիս։
Երբ արևի շողն ընկնում է անձրևի կաթիլի մեջ, բաժանվում է ճառագայթների, որոնք գնում են տարբեր ուղղություններով: Այդժամ ճառագայթները տարբեր գույներ են ստանում:

Երբ արևի լույսը երկու անգամ արտացոլվում է նույն անձրևակաթիլի մեջ, դու տեսնում ես  մի երևույթ, որը կոչվում է կրկնակի ծիածան, այսինքն՝ երկրորդ ծիածան, որն արտաքին կողմից ավելանում է հիմնական ծիածանին՝ գույների հակառակ դասավորությամբ: Գոյություն ունեն նաև լուսնային և կարմիր ծիածաններ:

Կապույտ գույնի ապակու միջով անցնում է միայն կապույտ լույսը, իսկ մնացածները կլանվում են: Պատուհանի ապակին մեզ անգույն է թվում, որովհետև բաց է թողնում բոլոր գույնի լույսերը:

Խոտը, ծառի տերևները սպիտակ լույսով լուսավորելիս անդրադարձնում են կանաչ գույնի լույսը, իսկ մնացածները կլանում են: Այդ պատճառով դրանք կանաչ են երևում:

Առաջադրանքներ

1-ին մաս

  1. Ե՞րբ ես տեսնում ծիածան: Դո՛ւրս գրիր այդ հատվածը
  2. Զ
  1. Ո՞ր երևույթն է կոչվում կրկնակի ծիածան: Դո՛ւրս գրիր այդ հատվածը:
    Երբ արևի լույսը երկու անգամ արտացոլվում է նույն անձրևակաթիլի մեջ, դու տեսնում ես  մի երևույթ, որը կոչվում է կրկնակի ծիածան, այսինքն՝ երկրորդ ծիածան, որն արտաքին կողմից ավելանում է հիմնական ծիածանին՝ գույների հակառակ դասավորությամբ:
  2. Բացի կրկնակի ծիածանից էլ ի՞նչ ծիածաններ գոյությու ն ունեն: Թվարկի՛ր:
    Կարմիր ծիածաններ և լուսնային ծիածաններ:
  3. Ընտրի՛ր ճիշտ տարբերակը: Պատուհանի ապակին մեզ անգույն է թվում՝

ա. որովհետև բաց է թողնում բոլոր գույնի լույսերը:

բ. որովհետև բաց չի թողնում բոլոր գույնի լույսերը:

գ. որովհետև լույսեր չունի:

դ. որովհետև ապակու գույնը կապույտն է:

5. Ինչո՞ւ են խոտի, ծառի տերևները կանաչ երևում: Դո՛ւրս գրիր այդ հատվածը:
Խոտը, ծառի տերևները սպիտակ լույսով լուսավորելիս անդրադարձնում են կանաչ գույնի լույսը, իսկ մնացածները կլանում են: Այդ պատճառով դրանք կանաչ են երևում:

2-րդ մաս

  1. Յուրաքանյուր բառի դիմաց գրի՛ր նրա հատկանիշը բնորոշող (ինչպիսի՞ հարցին պատասխանող) մեկական ածական։

ծիածան – լուսնային ծիածան

արև – շողացող արև

ճառագայթ – լուսավոր ճառագայթ

ապակի–  անգույն ապակի

  • Տեքստից դո՛ւրս գրիր  հոգնակի թվով գործածված չորս գոյական։
    Կաթիլներ, ճառագայթներ, գույներ, ծիածաններ:
  •  Գրի՛ր կապույտով ընդգծված բառերի հականիշները։
    Բարդ- պարզ
    Լույս- մութ
    Անգույն- գունավոր
    Բաց- փակ կամ մուգ:
  • Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված տեսակը.

Ա. երկնագույն-բարդ

Բ. մանուշակագույն-պարզ

Գ. կանաչ-պարզ

Դ. անգույն-ածանցավոր

5. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված.

Ա. ճառագայթ-գոյական

Բ. ծիածան-ածական

Գ. տեսնել-բայ

Դ. երկրորդ-թվական