Արև

Ամեն օր Արևը դուրս է գալիս, լույսը բացվում է, իսկ երբ մայր է մտնում, օրը մթնում է: Իրականում մեր երկրագունդը պտտվում է Արևի շուրջը, և Արեգակն էլ լուսավորում Երկիրը: Արևը նաև տաքություն է տալիս մեզ: Այն շիկացած գունդ է։ Նրա վրա ամեն ինչ հալված եռում է: Եթե Արեգակը չլինի, Երկրի վրա ամեն ինչ կսառչի: Ե՛վ բույսերը, և՛ կենդանիները, և՛ մարդիկ չեն կարողանա ապրել առանց լույսի և ջերմության, ինչպես և առանց օդի:

Ուրեմն առանց Արևի Երկրի վրա չի կարող կյանք լինել:

Երբ մեզ մոտ մութ է, Արեգակը երկրագնդի հակառակ կողմն է լուսավորում: Բայց այդ ժամանակ իր լույսը տալիս է լուսնին, Լուսինն էլ փոխանցում (անդրադարձնում) է մեզ, և գիշերը սարսափելի խավար չի լինում:

 

Դո՛ւրս  գրիր անծանոթ բառերը և էլեկտրոնային բառարանի օգնությամբ բացատրի՛ր.

  1. Գրի՛ր հոմանիշ բառեր.

Արեգակ-արև

ջերմություն-տագություն

խավար-մութ

  • Գիշերը երկնքում  ի՞նչ ես տեսնում. Աստղեր և լուսին:
  • Լուսինը երկնքում  ի՞նչ  է անում. Լուսավորում է:
  • Աստղերը երկնքում  ի՞նչ են անում. Փայլում են:
  • Շարունակի՛ր.

Իրականում մեր երկրագունդ ը պտտվում է …Արևի շուրջը:

Եթե Արեգակը  չլինի, …Երկրի վրա ամեն ինչ կսառչի:

Երբ մեզ մոտ  մութ է, …Արեգակը երկրագնդի հակառակ կողմն է լուսավորում:

Արև

Արև

Ամեն օր Արևը դուրս է գալիս, լույսը բացվում է, իսկ երբ մայր է մտնում, օրը մթնում է: Իրականում մեր երկրագունդը պտտվում է Արևի շուրջը, և Արեգակն էլ լուսավորում Երկիրը: Արևը նաև տաքություն է տալիս մեզ: Այն շիկացած գունդ է։ Նրա վրա ամեն ինչ հալված եռում է: Եթե Արեգակը չլինի, Երկրի վրա ամեն ինչ կսառչի: Ե՛վ բույսերը, և՛ կենդանիները, և՛ մարդիկ չեն կարողանա ապրել առանց լույսի և ջերմության, ինչպես և առանց օդի:

Ուրեմն առանց Արևի Երկրի վրա չի կարող կյանք լինել:

Երբ մեզ մոտ մութ է, Արեգակը երկրագնդի հակառակ կողմն է լուսավորում: Բայց այդ ժամանակ իր լույսը տալիս է լուսնին, Լուսինն էլ փոխանցում (անդրադարձնում) է մեզ, և գիշերը սարսափելի խավար չի լինում:

 

Դո՛ւրս  գրիր անծանոթ բառերը և էլեկտրոնային բառարանի օգնությամբ բացատրի՛ր.

  1. Գրի՛ր հոմանիշ բառեր.

Արեգակ-արև

ջերմություն-շոգ

  • Գիշերը երկնքում  ի՞նչ ես տեսնում.

խավար-

  • Լուսինը երկնքում  ի՞նչ  է անում.
  • Աստղերը երկնքում  ի՞նչ են անում.
  • Շարունակի՛ր.

Իրականում մեր երկրագունդ ը պտտվում է …

Եթե Արեգակը  չլինի, …

Երբ մեզ մոտ  մութ է, …

Անցնել բովանդակությանը

Մարի Միքայելյանի մեդիամիջավայր

Հյուսիսային դպրոց, Հասցե՝ Րաֆֆի 69/1, Հեռ. 010 73 52 10

Ֆրանսիական ժողովրդական հեքիաթ․ Ճանապարհորդություն դեպի Լուսին

ON 31.08.2022 BY MARIMIQAELYANIN 2022 – 2023 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻԸՆԹԵՐՑԱՐԱՆ

Ժուկով-ժամանակով մի փոքրիկ, շատ փոքրիկ գյուղ կար: Էս գյուղի բնակիչներին կոչում էին բալզաթցիներ, որովհետև գյուղի անունը Բալզաթ էր: Նրանք շատ միամիտ մարդիկ էին: Չէ, միամիտ չէին, ճիշտը որ ասենք` խելքից մի քիչ պակաս էին:

Գյուղամիջում մի եկեղեցի կար: Եկեղեցու բակում մոշի մի թուփ էր աճում: Թուփը տարեցտարի մեծանում էր, խոշորանում և եկեղեցու դուռը համարյա փակել էր. Մարդիկ հազիվ էին այնտեղ մտնում:

Մի օր էլ գյուղացիները հավաքվում են ու որոշում` եկեղեցին հեռացնեն, որ հանգիստ ելումուտ անեն: Գյուղի կանայք մի երկար, հաստ պարան են գործում: Տղամարդիկ պարանը երեք անգամ փաթաթում են զանգակատան շուրջը: Ահել-ջահել հավաքվում են, իրար կողքի շարվում, պարանից քաշում ու գոռում.

-Մե՜կ-երկո՜ւ, քաշեցի՜նք, մե՜կ-երկո՜ւ, քաշեցի՜նք…

Քաշում են, քաշում, պարանը քիչ-քիչ ձգվում է, երկարում. բալզաթցիներն էլ մի երկու սանտիմետր հեռանում են եկեղեցուց ու կարծում են, թե եկեղեցին է շարժվել: Ուրախանում են ու գոռում.

-Եկեղեցին տեղից շարժվո՜ւմ է:

Շատ որ ձգում են, պարանը կտրվում է, և բալզաթցիները իրար վրա են թափվում: Վեր են կենում, շորները թափ տալիս ու նայում եկեղեցուն: Նայում են ու շատ են զարմանում, որ եկեղեցին մի մատնաչափ էլ չի շարժվել: Առաջվա պես իր տեղում է նաև մոշի թուփը:

Հարցեր և առաջադրանքեր

  1. Կապույտով ներկի՛ր ո՞վ հարցին պատասխանող բառերը:
  2. Կարմիրով ներկի՛ր ովքե՞ր հարցին պատասխանող բառերը:
  3. Տեքստից գտի՛ր տրված բառերի հականիշ բառերը:

Խորամանկ –միամիտ
Սխալ –ճիշտ
Ավել –պակաս

Ծեր –ջահել
Մոտենալ –հեռանալ

4․ Տրված բառերից ընտրի՛ր համապատասխան զույգերն ու կազմի՛ր բարդ բառեր:

Գյուղ, մատ, տուն, չափ, տղա, մեջ, զանգակ, մարդ գյուղամեջ ,զանգակատուն ,տղամարդ ,մատնաչափ

5․ Լրացրո՛ւ բաց թողնված բառերը:

Նրանք շատ միամի մարդիկ. էին:

Գյուղամիջում մի եկեղեցի կար:

Եկեղեցու բակում մոշի մի.թուփ. էր աճում:

Մաս 2

Մի անգամ էլ բալզաթցիները հորիզոնում թույլ, նարնջագույն լույս են նշմարում և սկսում են դեսուդեն վազել ու գոռալ.

-Ժողովո՜ւրդ, երկինքը վառվո՜ւմ է, երկինքը վառվո՜ւմ է: Թմբո՛ւկ զարկեք, շուտ, աստիճաննե՛ր բերեք, դույլերով ջո՛ւր հասցրեք:

Մեծ իրարանցում է սկսվում: Երբ ամեն ինչ պատրաստ է լինում, մարդիկ մոլորված իրար հարցնում են, թե ո՞ր կողմից են հանգցնելու կրակը:

-Ի՞նչ եք շվարել,- գոռում է գյուղի առաջնորդը,- հրե՜ն կրակը: Առա՜ջ, իմ հետևի՜ց:

Ասում է ու վազում: Գյուղացիները` նրա հետևից: Մի քանիսը աստիճաններ են տանում, մյուսները` ջրով լի դույլերը: Գոռում-գոչյունով, հարայ հրոցով վազում են, գյուղից դուրս գալիս` ուրախանալով ու պարծենալով, թե տեսեք, է՜, ինչ մարդիկ ենք մենք` բալզաթցիներս, որ մի մարդու նման գնում ենք աղետից փ cvրկվելու:

Բայց մի քիչ որ առաջ են գնում ու մոտենում անտառին, հանկարծ տեսնում են, թե կլորերես լուսինն ինչպե՛ս է ծառերի կատարից հորիզոն բարձրանում և իր նարնջագույն լույսով լուսավորում ամբողջ Բալզաթը: Եվ գլխի են ընկնում, որ անտառի ծայրին ոչ մի հրդեհ էլ չի եղել, այլ սովորական լուսինն է:

Բա իզո՛ւր էին բոլորը ծաղրում բալզաթցիներին: Բայց, պարզ է, նրանց էլ դա դուր չէր գալիս:

Մի օր էլ գյուղի առաջնորդը հավաքում է իր տասներկու խորհրդականներին և ասում.

-Ժամանակն է, որ մարդկանց աչքում Բալզաթի անունը բարձրանա: Էն օրը, որ տեսա, թե լուսինը ինչպես էր բարձրանում, մտքովս մի բան անցավ ու մինչև հիմա հանգիստ չի տալիս ինձ: Ասում եմ` գնանք լուսինը գրավենք, տեսնենք` ի՛նչ կա-չկա վրան: Պետք է առաջինը հասնենք լուսին և բալզաթցիների փառքն ու պատիվը աշխարհով մեկ անենք:

Խորհրդականներն ուրախությունից  ծափ են տալիս:

-Սպասեցեք,-ասում է նրանցից մեկը,- բա ո՞նց ենք լուսին հասնելու:

— Դա շատ հեշտ է,- պատասխանում է առաջնորդը: -Այ, տեսեք, հիմա մենք տասներեք մարդ ենք: Եթե մեզնից ամեն մեկն իր հետ մի հարևան բերի` քսանվեց կդառնանք: Քսանվեց բալզաթցիներից ամեն մեկը մի տակառ կվերցնի ու գլորելով կտանի գյուղից դուրս, կբարձրացնի այն բլրի վրա, որտեղ առաջ մեր ջրաղացն էր: Տակառները կշարենք իրար վրա և, գրո՛ղը տանի, համոզված եմ, որ կմոտենանք լուսնին ու մի ցատկով կիջնենք նրա վրա:

Բալզաթցու խոսքը խոսք է, որ ասաց` կանի: Լիալուսնի հենց առաջին օրը մեծ տանջանքով ու չարչարանքով քսանվեց տակառները գլորում բարձրացնում են բլուրը: Առաջնորդը կանգնում է առաջին տակառի վրա: Պարան են բերում, մի ծայրին կեռիկ են ամրացնում և մտցնում երկրորդ տակառի անցքի մեջ, իսկ մյուս ծայրը տալիս են առաջնորդին: Սա քաշում, վեր է բարձրացնում երկրորդ տակառը, դնում առաջինի վրա, իսկ ինքը վեր է մագլցում: Նույն ձևով բարձրացնում է երրորդ, հետո չորրորդ, հինգերորդ տակառները, որոնք աշտարակի նման դարսվում են իրար վրա: Երբ առաջնորդը հասնում է քսանվեցերորդ տակառին, և էլ ուրիշ տակառ չի մնում, վերևից գոռում է.

-Ժողովո՜ւրդ, համարյա տեղ եմ հասել: Մի քիչ էլ որ բարձրանամ, ձեռքս լուսնին կդիպչի: Մի տակառ էլ տվե՜ք:

Ներքևից բալզաթցիները թե` գյուղում էլ տակառ չի մնացել: Մի քիչ համբերի, գնանք հարևան գյուղից պարտքով մի տակառ ուզենք, բերենք:

-Թո՜ւ,- վերևից բարկանում է առաջնորդը: — Տնաշեննե՛ր, գլխներիդ մեջ մի կոպեկի խելք չկա, է՜: Տո հենց ամենաներքևի տակառը հանել տվեք:

Բալզաթցիները ենթարկվում են: Տեղահան են անում առաջին տակառը, որին հենված էր ամբողջ աշտարակը: Տակառը մի կերպ դուրս են քաշում, բայց հանում են թե չէ, մեկ էլ` թըրը՜մփ, աշտարակը միանգամից դղրդալով փուլ է գալիս: Տակառների հետ ցած է գլորրվում նաև առաջնորդը: Ոտ ու ձեռը ջարդում է, մի չորս կող էլ հետը: Գյուղացիները զարմանքից մնում են բերանները բաց կանգնած, և ոչ մեկը ծպտուն չի հանում:

… Ու մինչև օրս էլ չեն հասկանում, թե այդ ինչպե՛ս պատահեց, որ այդքան խնամքով մշակված ճանապարհորդությունը այդպիսի տխուր ավարտ ունեցավ:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Բառարանի օգնությամբ բացատրի՛ր տրված բառերը.

Իրարանցում-տագնապահար վիճակ

Նշմարել-նկատել

Շվարել-մոլորվել, շփոթվել

Աղետ-փորձանք

2․ Ինչպիսի՞ն էին բալզաթցիները. Անխելք էին:

3․ Պատմի՛ր գյուղի առաջնորդի մասին. Իր գյուղացիների նման անխելք էր , բայց սիրում էր հրամաններ տալ:

Поделиться ссылкой:

https://widgets.wp.com/likes/index.html?ver=20220105#blog_id=163178219&post_id=5895&origin=miqaelyanmarihome.wordpress.com&obj_id=163178219-5895-633017afdba9d&domain=miqaelyanmari.home.blog

Related

Հովհաննես Թումանյան06.01.2022In “2021 2022 ուսումնական տարի”

Շալվա Ամոնաշվիլի․ Ուժերի աղբյուրը30.06.2020In “Շալվա Ամոնաշվիլի”

Ընթերցարան․ բանաստեղծություններ07.06.2020In “Ուսումնական նյութեր”

Գրառումների նավարկումը

PREVIOUSՏեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառումը ուսումնական գործընթացում. մոդուլ 1NEXTԱնհատական աշխատաժամանակ․ 1-ին ուսումնական շրջան

Թողնել պատասխան

ՈՐՈՆՈՒՄ

Որոնել՝Որոնել

ԲԱԺԻՆՆԵՐ

Բաժիններ  Ընտրել կարգը  2019 — 2020 ուսմանական տարի  2020 2021 ուսումնական տարի  2021 2022 ուսումնական տարի  2022 — 2023 ուսումնական տարի  «Իմացումի հրճվանք» կրթական ծրագիր  Русский язык  Հակոբ Արմենակյան  Համագործակցային նախագիծ  Համբարձման ծես  Հայկ Մարտիրոսյան  Հաշվետվություն  Հարթակում ծնողն է  Հարսանեկան ծես  Հեծանվավարություն  Հեռավար ուսուցում  Հոդված  Հորինուկ  Ձմեռային ճամբար  Ձոն  Ղափամայի ծես  Ղուկաս Վարդանյան  Ճամփորդություն  Մամիկոն Վարդանյան  Մայիսյան հավաք  Մարզական ստուգատես  Մարի Մանուկյան  Մարիա Մոնտեսորի  Մարիա Սահակյան  Մարիա Գրիգորյան  Մեղրաքամի ծես  Մերուժան Պետրոսյան  Մոնթե Մարգարյան  Մոնթե Վարդապետյան  Մուտքի ճամբար  Նանե Խաչատրյան  Շալվա Ամոնաշվիլի  ՈՒսումնական նախագծեր  Ուսումնական ամառ  Ուսումնական աշուն  Ուսումնական գարուն  Ուսումնական Ագարակ  Ուսումնական ձմեռ  Ուսումնական նյութեր  Պարգև Մկրտչյան  Պարտեզապուրակային գործ. մասնագիտական կրթություն  Ջոն Հոլթ  Ռոդարիական օրեր  Սասնա ծռեր  Սեբաստացու օրեր  Սովորող-սովորեցնող  Սովորողի բլոգ  Սովորողներ  Սոֆի Արսենյան  Ստուգատես  Վարդան Մանուկյան  Վարդավառի ծես  Վերապատրաստում  Վիկա Միսակյան  Տարոն Հայրապետյան  Տեխնոլոգիա  Տիգրան Քոչունց  Տիեզերք  Ֆելիքս Քոչինյան  Ֆլեշմոբ  Ագարակ  Ազգագրական փառատոն  Ալբերտ Սարոյան  Ալեն Սայամյան  Ալեքսա Մուրադյան  Աղայանական օրեր  Ամանորի ծես  Ամառային ճամբար  Ամսիկ  Ամփոփում  Անդրանիկ Ստեփանյան  Աննա Մովսիսյան  Աշխատակարգ  Ատամփոխիկի ծես  Արեգ Ասատրյան  Արմեն Մելքոնյան  Արսեն Սեյրանյան  Արփի Ստեփանյան  Արփի Վարդանյան  Արփի Փաշինյան  Բանավոր մաթեմատիկա  Բառուսուցում  Բլոգավարություն  Բնագիտական փորձեր  Բնագիտատեխնիկական ստուգատես  Գարնանային դպրոց  Գույներ և ազդեցություններ  Գրական ակումբ  Դավիթ Հակոբյան  Դդմածես  Դիջիթեք  Ես  Եվա Բալիկյան  Երգ  Զառա Բեգլարյան  Զատիկ  Էլինա Վասիլյան  Էկոտուր  Էմանուել Շահբազյան  Էմիլի Ղազարյան  Ընթերցարան  Ընտանեկան նախագծեր  Թարգմանություն  Թթուդրիկի ծես  Թումանյանական օրեր  Ինքնակրթրություն  Լող  Լողափնյա աշուն  Խնկոյանական օրեր  Ծիսական խոհանոց  Ծննդյան տոն  Ծնողական սեմինար  Կամավորական աշխատանք  Կառուցողական խաղեր  Կարեն Խաչատրյան  Կոմիտասյան օրեր 

ՀՂՈՒՄՆԵՐ

ԱՐԽԻՎ

Արխիվ  Նշեք ամիսը   Սեպտեմբերի 2022    Օգոստոսի 2022    Հունիսի 2022    Մայիսի 2022    Ապրիլի 2022    Մարտի 2022    Փետրվարի 2022    Հունվարի 2022    Դեկտեմբերի 2021    Նոյեմբերի 2021    Հոկտեմբերի 2021    Սեպտեմբերի 2021    Օգոստոսի 2021    Հուլիսի 2021    Հունիսի 2021    Մայիսի 2021    Ապրիլի 2021    Մարտի 2021    Փետրվարի 2021    Հունվարի 2021    Դեկտեմբերի 2020    Նոյեմբերի 2020    Հոկտեմբերի 2020    Սեպտեմբերի 2020    Օգոստոսի 2020    Հուլիսի 2020    Հունիսի 2020    Մայիսի 2020    Փետրվարի 2020    Հունվարի 2020    Հոկտեմբերի 2019    Սեպտեմբերի 2019    Օգոստոսի 2019    Հունիսի 2019  

ՕՐԱՑՈՒՅՑ

ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 

« ՀնսՍպտ »

ԻՄ ՄԱՍԻՆ

Բարև, բարեկամ: Ես Մարի Միքայելյանն եմ: Բարի գալուստ մեր դասարանական բլոգ:
Ես մանկավարժ եմ և աշխատում եմ Հայաստանի հանրապետությունում միակ մեդիակրթություն իրականացնող կրթահամալիրում՝ որպես դասվար:

ՀԱՇՎԻՉ

  • 23,883 просмотров

BLOG AT WORDPRESS.COM. ՏԵՍԱՁԵՒ LOVECRAFT, ՀԵՂԻՆԱԿ՝ANDERS NOREN։Create your website with WordPress.comGet started

Privacy & Cookies: This site uses cookies. By continuing to use this website, you agree to their use.
To find out more, including how to control cookies, see here: Cookie Policy

Աշուն օր

(հատված)

Կոմիտաս

Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։


Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ։

Տեղաց անձրև մաղ տալով,
Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։


Երկիր քուն դրավ,
Եվ թռչուն թռավ։

Հարցեր և առաջադրանքներ

1.Գրի՛ր պակասող բառերը:

Սևուկ _________________ վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար __________________։

Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ __________։

Երկիր քուն դրավ,
Եվ _________________________ թռավ։

2. Կազմի՛ր «աշնանային» բառակապակցություններ:

____________________________ տերև

____________________________ ամպ

____________________________ օդ

____________________________եղանակ

____________________________ օր

3. Նշի՛ր քեզ դուր եկած տողերը:

4. Պատմի՛ր դպրոցի պարտեզում ապրող աշնան մասին: Լուսանկարի՛ր պարտեզի աշունը կամ  նկարի՛ր:

Ամպեր կամ երկինք նկարելիս մենք միշտ ընտրում ենք կապույտ կամ երկնագույն մատիտներ։ Ճիշտ է, երբ նայում ենք վերև՝  երկինքը ծովի պես կապույտ է երևում, և մեր մտքով չի էլ անցնում, որ այդ կապույտի տակ թաքնված են բազմաթիվ այլ գույներ։ Դե ուրեմն,  ճիշտ ժամանակն է իմանալու․ ինչո՞ւ է երկինքը կապույտ։

Երկիր մոլորակը շրջապատված է օդի շերտերով։ Այն օդը, որը մենք շնչում ենք իր մեջ պարունակում է թթվածին, ազոտ, ածխաթթու գազ,  մասամբ նաև ջուր և անտեսանելի մանրէներ։ Երբ արևն արձակում է իր շողերը, օդը՝ իր մեջ կուտակած այդ գազերի շնորհիվ տարբեր  երանգներ է  ստանում՝ սպիտակից մինչև կարմիր, կարմիրից էլ մինչև նարնջագույն, դեղին, կանաչ, երկնագույն, կապույտ, մանուշակագույն․․․

Եվ ահա, երբ այդ բազմագույն ճառագայթն անցնում է օդի հաստ շերտով, օդի մասնիկները շաղ են տալիս այդ բոլոր գույները, իսկ առավել շատ, նրա մանուշակագույն, կապույտ և երկնագույն մասերը, այդ պատճառով էլ երկինքը գունավորվում է երկնագույնով։

Պարզվում է, որ արևի ճառագայթներն են ներկում օդը մեր գլխավերևում։ Իսկ երբ արևը հեռանում է ու իր տեղը ժամանակավորապես զիճում է լուսնին՝ երկինքը սև  է երևում, պատճառն այն է, որ լուսինը չի կարող արևի պես ճառագայթներ արձակել։

Ի՞նչ գույն ունի երկինքը.

կապույտ

Ի՞նչ է պարունակում օդը,  որը մենք շնչում ենք.

Թթվածին,   ազոտ,  ածխաթթու    գազ,    մասամբ    ջուր  և    անտեսանելի    մանրէներ

Փորձի՛ր բացատրել, թե ինչո՞ւ է երկինքը կապույտ.

Արևի       ճարագայթն   էրե    ներկում     են     օդը      տարբեր     գույներով,  առավել  շատ   կապույտ    և     երկնագույն     այդ   պաճառով   էլ   երկինքը    կապույտե։

Աշուն

Համո Սահյան

Աշնան օրերն են հասել,
Իջել է ամպը սարին,
Եվ հրաժեշտ է ասել,
Կռունկը մեր աշխարհին:

Բարդին էլ չի սոսափում
Արագիլի թևի տակ,
Դեղին թերթեր է թափում
Առվակի մեջ կապուտակ:

Կարմիր խարույկ է կարծես
Ծեր տանձենին անտառի,
Թվում է, թե մոտ վազես,
Ձեռք ու ոտքդ կվառի…

Քամին շատ էր թափառել,
Պարապ-սարապ թևը կախ,
Բայց արդեն գործ է ճարել,
Տեսեք ինչքան է ուրախ:

Հարցեր և առաջադրանքներՎերնագրեր մտածի՛ր յուրաքանչյուր քառատողի համար:

Բանաստեղծության մեջ ինչպիսի՞ն էին․

  1. Նշի՛ր քեզ դուր եկած քառատողը։։
  2. Վերնագրեր մտածի՛ր յուրաքանչյուր քառատողի համար։Կարմիր խայրույկ
  3. Բանաստեղծության մեջ ինչպիսի՞ն էին․
  1. Նշի՛ր քեզ դուր եկած քառատողը։
  2. Վերնագրեր մտածի՛ր յուրաքանչյուր քառատողի համար:
  3. Բանաստեղծության մեջ ինչպիսի՞ն էին․
  1. Վերնագրեր մտածի՛ր յուրաքանչյուր քառատողի համար:
  2. Բանաստեղծության մեջ ինչպիսի՞ն էին․

————– թերթեր

————- առվակ

—————- խարույկ

—————–  տանձենի

  • Քամին ի՞նչ գործ է ճարել, որ այդքան ուրախ է:
  • Բլոգումդ պատմի՛ր աշնան մասին՝ օգտագործելով բանաստեղծության բառերն ու արտահայտությունները: