Մաս 1
Բակտերիաներն ունեն կենդանի օրգանիզմներին բնորոշ հատկությունները՝ աճ, զարգացում, նյութափոխանակություն, բազմացում և այլն:
Մանրէներն այնքան փոքր են, որ անզեն աչքով տեսանելի չեն: Դրանք տեսանելի են դառնում միայն խոշորացնող սարքերի օգնությամբ: Հոլանդացի վարպետ և բնագետ Անտոնի վան Լևենհուկը, այդպիսի մի պարզ սարք ստեղծելով, բացահայտեց մանրէները: Մանրէների մի մեծ մասը բակտերիաներն են: Դրանք պարզունակ միաբջիջ օրգանիզմներ են, որոնք սնվում, շարժվում, կիսվում և բազմանում են, օժտված են նաև այլ հատկություններով: Բակտերիաները տարբեր ձևի են՝ ցուպիկաձև, գնդաձև, ստորակետաձև, պարուրաձև և այլն: Այդ ձևն ապահովվում է որոշակի լավ արտահայտված արտաքին կառույցով, որր շրջապատում է բակտերիան: Նման կառույցը նաև պաշտպանում է բակտերիան միջավայրի տարբեր անբարենպաստ գործոններից, օրինակ՝ սուր առարկաներից, բարձր ջերմաստիճանից կամ ճնշումից, քիմիական տարբեր նյութերից: Բակտերիաները շատ կայուն են:
Երկրագնդի վրա կենդանի օրգանիզմներից են բույսերը և կենդանիները: Բացի դրանցից՝ կան փոքր, մանր օրգանիզմներ՝ մանրէներ, որոնց մեծ մասը բակտերիաներն են: Բակտերիաները տարածված են գրեթե ամենուրեք՝ մյուս կենդանի օրգանիզմների հետ կազմելով կենսոլորտը:
Մաս 2
Բակտերիաները բազմանում են մարմինը երկու մասի բաժանվելու ճանապարհով:
Արագ բազմացող բակտերիաները կարող են կիսվել յուրաքանչյուր քսան րոպեն մեկ:
Բակտերիաների միջև կան նաև գույնի, չափսի և այլ տարբերություններ: Բակտերիաների մեծ մասն անգույն է: Բակտերիաներն ունեն սնման տարբեր եղանակներ. մի դեպքում իրենք են առաջացնում օրգանական նյութեր, մյուսում՝ օգտվում են պատրաստի նյութերից: Հողում բակտերիաները շատ են (1 գրամ հողում կարող են գտնվել միլիոնավոր բակտերիաներ):
Բակտերիաների մի մասը մեծ օգուտ է տալիս բնությանը: Դրանք մասնակցում են երկրագնդում նյութերի հոսքերին և փոփոխություններին, նպաստում են որոշ բույսերի աճին և զարգացմանը, կենդանիների և մարդու սննդառությանը։ Սակայն բակտերիաների մյուս մասը փչացնում է տարբեր պիտանի առարկաներ, բույսերում, կենդանիներում և մարդու օրգանիզմում առաջացնում տարբեր հիվանդություններ: Որոշ բակտերիաներ, թափանցելով մարդու օրգանիզմ, առաջացնում են տարբեր հիվանդություններ, ինչպիսիք են տիֆը, խոլերիան, թոքախտը (տուբերկուլյոզը) և այլն: Այդ բակտերիաները վնասակար են: Նրանք կարող են օրգանիզմ թափանցել կեղտոտ սննդամթերքի և ջրի, ինչպես նաև վարակված օդի միջոցով:
Հիվանդածին բակտերիաներ կարող են տարածվել բերանում, հանգեցնել բորբոքման: Այդ պատճառով խորհուրդ է տրվում ամեն օր մաքրել ատամները:
Բակտերիաների մասին գիտությունն ընդգրկված է մանրէաբանությունում:
Հարցեր և առաջադրանքներ
- Որտե՞ղ կարելի է հանդիպել բակտերիաների: Բակտերիաների կարելի է հանդիպել ամենուրեք։ Մյուս կենդանի օրգանիզմների հետ կազմելով կենսոլորտը:
- Ի՞նչ գիտեք բակտերիաների մասին: Ի՞նչ օրգանիզմներ են դրանք: Բակտերիաները մանր օգանիզմներ են՝ մանրէներ, որոնք բազմանում են երկու մասի բաժանվելով։
- Ո՞վ է բացահայտել բակտերիաները, ի՞նչ սարքի օգնությամբ: Մանրէներն այնքան փոքր են, որ անզեն աչքով տեսանելի չեն։ Հոլանդացի վարպետ և բնագետ Անտոնի վան Լևենհուկը, այդպիսի մի պարզ սարք ստեղծելով, բացահայտեց մանրէները: Մանրէների մի մեծ մասը բակտերիաներն են:
- Ինչի՞ հաշվին են բակտերիաները պաշտպանվում միջավայրի անբենպաստ գործոններից: Բակտերիաները ունեն տարբեր ձևեր ցուպիկաձև, գնդաձև, ստորակետաձև, պարուրաձև և այլն։ Որոնք Նման կառույցը նաև պաշտպանում է բակտերիան միջավայրի տարբեր անբարենպաստ գործոններից, օրինակ՝ սուր առարկաներից, բարձր ջերմաստիճանից կամ ճնշումից, քիմիական տարբեր նյութերից: Բակտերիաները շատ կայուն են:
- Բակտերիաների սնման ի՞նչ եղանակներ գիտեք: Կա բակտերիաների սնվելու երկու եղանակ։ Մի դեպքում իրենք են առաջացնում օրգանական նյութեր, իսկ մյուս դեպքում՝ օգտվում են պատրաստի նյութերից:
- Ինչու՞են բակտերիաներն անվանում մարդու և՛ բարեկամներ, և՛ թշնամիներ: Բակտերիաները համարվում են բարեկամներ, որովհետև նպաստում են մարդկանց և կենդանիների սննդառությանը, իսկ թշնամիներ են համարվում, որովհետև նրանք թափանցելով մարդու օրգանիզմ, կարող են առաջացնել տարբեր հիվանդություններ, իչպիսիք են տիֆը, խոլերիան, թոքախտը և այլն
- Ի՞նչ դեր ունեն բակտերիաները բնության մեջ:
- Բակտերիաների մի մասը նպաստում է որոշ բույսերի աճին և զարգացամանը։ Դրանք մասնակցում են երկրագնդում նյութերի հոսքերին և փոփոխություններին։