ԻՄ ամենագեղեցիկ ծննդյան օրը

Ես շատ եմ սիրում իմ ծննդյան օրը և ամեն տարի անհամբեր սպասում եմ այդ օրվան։ Իմ ամենագեղեցիկ ծննդյան օրը դա իմ ծննդյան օրն էր, երբ լրացավ իմ 7 տարին։ Իմ ծնունդը հունվարի 13 է։ Այդ ժամանակ ես Սամառայում էի տատիկիս և քույրիկիս հետ քեռիներիս տանը։ Առավոտյան երբ արթնացա մնացի զամացաց։ Բոլորը ինձ շնորհավորեցին, սենյակը լիքն էր փուչիկներով, իսկ մահճակալիս կողքը մի գեղեցիկ փաթեթ ։ Շունչս կտրվելով սկսեցի բացել։ Աչքերիս չէի հավատում։ Իմ երազանքը կատարվել էր։ Փաթեթի մեջ այփադ և ժամացույց էր։ Իսկ երեկոյան ինձ համար շատ հետաքրքիր միջոցառում էին կազմակերպել քույրիկներիս և եղբորս հետ։ Մենք լավ զվարճացանք և խաղացինք։ Հետո փչեցի մոմերը, կտրեցինք տորտթը։

Կառլսոնը գալիս է ծննդյան տարեդարձի

Որքա՜ն լավն են նրանք՝ մայրիկը, հայրիկը, Բոսսեն եւ Բետանր, ― մտածեց նա։ ―
Աշխարհում ոչ ոք չունի այսքան հրաշալի մայրիկ, հայրիկ, եղբայր ու քույր»։
Ամբողջ ընտանիքը նստել էր Մանչուկի մահճակալի մոտ Ա նայում էր, թե նա ինչպե՛ս է
կրակում։ 0՜, որքան էին նրանք միմյանց սիրում։
Հետո բոլորով Մանչուկի համար երգեցին «Շատ ու շատ տարիներ» երգը, իսկ
Մանչուկը նորից կրակեց, եւ պայթյունը խլացուցիչ էր։
Մանչուկը սպասում էր հյուրերին ե ամբողջ ժամանակ հիշում հայրիկի ասածը, որ
նվերներ կարող են հայտնվել նաեւ օրվա ընթացքում։ Եվ եղավ մի երջանիկ պահ, երբ նա
հավատաց, որ կարող է հրաշք կատարվել, ու իրեն հանկարծ շնիկ նվիրեն։ Բայց իսկույն
հասկացավ, որ դա անհնար է. չէ՞ որ ինքն այսօր հաստատ որոշել էր շնիկի մասին չմտածել
եւ ուրախանալ մյուս նվերներով։
Եվ, իսկապես, Մանչուկն անչափ ուրախ էր։
Ճաշից հետո մայրիկը Մանչուկի սենյակում սեղան բացեց։ Նա ծաղկամանի մեջ մի մեծ
ծաղկեփունջ դրեց ե բերեց ամենագեղեցիկ գավաթները՝ երեք հատ։
― Մայրի՜կ, ― ասաց Մանչուկը, – չո՜րս գավաթ է հարկավոր։
― Ինչու՞, ― զարմացավ մայրիկը։
Մանչուկը լռեց։ Այժմ նա ստիպված էր ասել, չնայած գիտեր, որ մայրիկն, իհարկե, դժգոհ
կլինի։
― Տանիքում ապրող Կառլսոնն էլ պիտի գա, ― ասաց Մանչուկը եւ համարձակ
նայեց մայրիկի աչքերին։
― Դե, ինչ արած, թող գա. չէ՞ որ այսօր քո ծննդյան օրն է։
Մայրիկը շոյեց Մանչուկի շեկլիկ մազերը։
Օրը դանդաղ էր անցնում։ Արդեն վաղուց էր կեսօր, որի մասին ասել էր հայրիկը, բայց ոչ
ոք նոր նվեր չէր բերում։
Բոսսեն ու Բետանը, որոնց ամառային արձակուրդները դեռ չէին սկսվել, վերադարձան
դպրոցից եւ իսկույն փակվեցին Բոսսեի սենյակում։ Մանչուկին նրանք ներս չթողեցին։
Նախասենյակում կանգնած՝ փակ դռան հետևից նա լսում էր Բետանի քրքիջը եւ ինչ-որ
թղթերի խշխշոց։ Հետաքրքրությունից քիչ էր մնում՝ պայթեր։
Քիչ հետո նրանք դուրս եկան սենյակից, և Բետանը ծիծաղելով Մանչուկին մեկնեց մի
փաթեթ։ Մանչուկը շատ ուրախացավ եւ արդեն ուզում էր փաթեթը բացել, երբ Բոսսեն
ասաց.
― Սպասի՛ր, նախ վրան փակցրած ոտանավո՛րը կարդա.

Իմ կարծիքով շատ հետաքրքիր գիրք է ։ Ինձ առանձնապես դուր եկավ այդ ընտանիքի ուշադրությունը Մանչուկի նկատմամբ։

Մանչուկը փոքրիկ տղա էր։ Նա ունի ընկեր` անունը Կառլսոն, ունի եղբայր և քույր և հրաշալի մայրիկ ու հայրիկ։ Մանչուկը շատ էր սիրում իր ծննդյան օրը և նվերներ ստանալ։