Հովհաննես Թումանյան «ԳԱՌՆԻԿ ԱԽՊԵՐ»

      Երկու որբեր,
      Քուր ու ախպեր,
      Կորա՜ծ գընում են հեռու.
      Արևը վառ,
      Ճամփեն երկար,
      Ոչ աղբյուր կա, ոչ առու:

Քույրը մեծ էր, ոնց որ լիներ
Կըհամբերեր արևին,
Բայց ախպերը փոքրիկ էր դեռ,
Չէր դիմանում ծարավին:

Գընում են, գընում, տեսնում են ճամփին
Կովի ոտնատեղ՝ մեջը լիքը ջուր:
«Քուրի՛կ ջան, քուրիկ, ես շատ եմ ծարավ,
Ի՜նչ կըլի թողնես խըմեմ մի պուճուր»:

— Չէ՛, ախպեր ջան, չէ՛, դու կով կըդառնաս,
Կովի կճղակի տեղից մի՛ խըմի.
Մի քիչ էլ կացի… քիչ էլ որ կենաս,
Առաջներըս պաղ աղբյուր կա հիմի:




      Երկու որբեր,
      Քուր ու ախպեր,
      Գընո՜ւմ, գընում են հեռու.
      Արևը վառ,
      Ճամփեն երկար,
      Ոչ աղբյուր կա, ոչ առու:

Գընում են, գընո՜ւմ, տեսնում են ճամփին
Ձիու ոտնատեղ՝ մեջը լիքը ջուր:
«Քուրի՛կ ջան, քուրիկ, ես շատ եմ ծարավ,
Ի՞նչ կըլի թողնես խըմեմ մի պուճուր»:

— Չէ՛, ախպեր ջան, չէ՛, դու ձի կըդառնաս,
Ձիու սըմբակի տեղից մի՛ խըմի,
Մի քիչ էլ կացի, քիչ էլ որ կենաս՝
Մոտիկ մի զուլալ աղբյուր կա հիմի:

      Երկու որբեր,
      Քուր ու ախպեր,
      Գընո՜ւմ, գընում են հեռու.
      Արևը վառ,
      Ճամփեն երկար,
      Ոչ աղբյուր կա, ոչ առու:

Գընում են, գընում. տեսնում են ճամփին
Գառան ոտնատեղ՝ մեջը լիքը ջուր:
Փոքրիկ ախպերը էլ չի համբերում,
Քըրոջից թաքուն խըմում է պուճուր:

Քույրը մին էլ ետ է նայում,
Որ մի գառը մղկըտալի
Իր ետևից տըխուր մայում
Ու մայելով վազ է տալի:

Խեղճ Մանուշը վայ է տալիս,
Վայ է տալիս, լալի՜ս, լալի՜ս.
Բայց էլ ի՞նչ աներ,
Բայց էլ ո՞նց աներ…

      Երկու որբեր,
      Քուր ու ախպեր,
      Գառն ու աղջիկ մոլորված,
      Հեռու երկրում
      Տըխուր-տըրտում
      Գընո՜ւմ, գընում են կորած:

Սոված ու ծարավ գընում են, գընում.
Գընում են, գընո՜ւմ, չըգիտեն թե ուր.
Վերջապես մի հով անտառ են մըտնում,
Անտառի միջին մի զանգակ աղբյուր:

Կուշտ-կուշտ խըմում են էն սառը ջրից,
Հետո Մանուշը ծառն է բարձրանում,
Գառնիկ ախպերն էլ ծառերի տակին
Մուշ-մուշ արածում, արոճ է անում:

Իըիկվան պահին խըրխինջ ու քըրքիջ…
Լըցվում է հանկարծ անտառն աղմուկով.
Մոտիկ են գալի ձայները քիչ-քիչ…
Մոտիկ են գալի ծիծաղով, երգով…

Եվ ահա ոսկի սանձերց բըռնած
Բերում են ջըրեն ձիանքն արքայի:
Ամեհի ձիանքն աղբյուրից խըրտնած՝
Ծառս-ծառս են կանգնում ու մոտ չեն գալի:

Մըտիկ են տալի ծառայքը մեկ էլ,
Որ սիրուն մի ցոլք ջըրի մեջն ընկել,
Ու ջուրը քանի ալիք է տալի,
Նա էլ ջըրի հետ գընում է գալի:

Նայում են վերև: Ի՜նչ տեսնեն, աստվա՜ծ.
Մի հուր-հրեղեն, մի շարմաղ աղջիկ,
Ծառի ճյուղերին նազելի նըստած՝
Նայում է ներքև լըռիկ ու մընջիկ.

Մի սիրո՜ւն աղջիկ արմանք ու զարմանք:
Զարմանք է պատում խեղճ ծառաներին.
Տեր աստված, արդյոք ի՞նչ հըրաշք է սա,
Վայրի անտառում իջած էս ծառին:

— Ո՞վ ես, չըքնաղ, տեսի՞լք ես դու,
Թե՞ հողեղեն արարած.
Թե տեսիլք ես՝ կաց մի քիչ էլ,
Թե աղջիկ ես՝ արի ցած:
Ցած ե՛կ տեսնենք՝ ի՞նչպես եղավ,
Որ ծագեցիր դու մեզ մոտ.
Ի՞նչ ցավ է քեզ արդյոք բերել
Մեր աշխարհքը անծանոթ:

— Մեզ որբության ցավն է բերել
Ձեր աշխարհքը անծանոթ: —
Ձայն է տալի ծառի վըրից
Մեր Մանուշը ամաչկոտ: —
Մենք տուն չունենք, ոչ ապավեն
Էս լայն-արձակ աշխարհքում,
Մութն էլ հիմի շուտով կընկնի,
Վախենում ենք անտառում:

Ու ծառաները գառն ու աղջկան
Առնում են բերում պալատն արքայի:
«Ո՞վ ես դու, սիրուն, — հարցնում է արքան, —
Անբան գառան հետ ի՞նչ ես ման գալի»:

Կանգնում է աղջիկն էստեղ նորից նոր
Պատմում է, ինչ որ պատմեցի ես ձեզ.
Թե՝ ապրած կենաս, ահեղ թագավոր,
Մեր բանը, հապա՜, էսպես ու էսպես…

Թագավորն երբ որ լըսում է մին-մին՝
Ե՛վ շատ ցավում է, և՛ շատ հավանում.
Անում է նըրան իրեն թագուհին,
Յոթն օր, յոթ գիշեր հարսանիք անում:

Ու փառքի միջում, շըքեղ դահլիճում,
Լիքն ու երջանիկ ապրում է Մանուշ.
Գառնիկ ախպերն էլ ճոխ պարտեզներում
Արոտ է անում ու խաղում անուշ:

Պալատումը կար նախանձոտ ու չար
Մի պառավ կընիկ, հընուց աղախին.
Նախանձում է սա, թե ոնց պիտի գա
Մի որբ՝ թագուհի դառնա մեր գըլխին:

Մի օր էլ գալի, գըլուխ է տալի,
Առաջը կանգնում, կեղծավոր գովում.
«Արի քեզ տանեմ, սիրուն թագուհի,
Չըփ-չը՜փ լողացնեմ շարմաղ էն ծովում»:

Խաբում է, տանում, գցում ծովի մեջ,
Շորերը առնում, ետ բերում քաղաք,
Հագցընում իր սև, դարձվոր աղջըկան,
Պալատ ուղարկում թագուհու տեղակ:

Երեսը ծածկած թանձըր շըղարշով
Պալատ է մըտնում էն սուտ թագուհին,
Ու թագավորն էլ կասկած չի տանում,
Թե ով է եկել բազմել իր գահին:

Բայց ինչ են անում, ինչ որ չեն անում,
Չեն կարում էլ տուն բերեն Գառնիկին.
Մայում— էս ափից էն ափն է վազում,
Մայում — էն ափից ետ գալի կըրկին:

Ի՞նչ անենք սըրան, ո՞նց անենք սըրան.
Պառավն ու աղջիկ շատ միտք են անում.
Վերջը գալիս է դարձվոր թագուհին
Անկողին մըտնում, հիվանդ ձևանում:

Էլ թանկ ուտելիք, էլ ազնիվ մրգեր
Բերում են փըռում, խնդրում, աղերսում.
Մըտիկ չի տալի ոչ մեկի վըրա.
Վերջը Գառնիկի մըսիցն է ուզում…

«Բայց չէ որ, Մանուշ, քու եղբայրն է նա,
Ո՞նց ես նըրա միսն ուզում դու հիմա…»
— Ի՞նչ անեմ, ինձնից նա ազիզ հո չի՞.
Ես որ մեռնում եմ, թող նա էլ կորչի…

Ասում է, ճըչում. «Վա՜յ, մեռա՜, աման…»
Ու թագավորը տալիս է հրաման.

      «Կըրակ վառեցեք,
      Դանակ սըրեցեք,
      Բերեք մորթեցեք
      Ախպեր Գառնիկին,
      Որ առողջ լինի
      Իր քույրը տիկին»:

Թագավորն էսպես պատվեր է տալի,
Պատվեր է տալի ու դուրս է գալի,
Գընում է ծովափ սաստիկ սրտնեղած,
Թե ո՜րքան Մանուշն անգութ է եղած…

Մայում է, լալիս Գառնիկ-Ախպերը,
Լացացնում է ժեռ ծովի ափերը,
Մի ափից բըռնած մյուս ափն է թըռչում,
Մարդկային լեզվով քըրոջը կանչում.

      — Քուրիկ ջան, քուրիկ,
      Կըրակ են վառում,
      Կըրակ են վառում,
      Դանակ են սըրում։
      Քուրիկ ջան, քուրիկ,
      Լըսի անդունդից,
      Օգնության հասի,
      Սպանում են ինձ։

Լըսում է արքան՝ տեղը քար կըտրած,
Եվ ալիքների միջիցը հանկարծ
Շատ ծանոթ մի ձայն՝ հեռո՜ւ, խո՜ւլ ու խոր
Կանչում է քնքուշ, կանչում է անզոր.

      «Ախպեր ջան, ախպեր,
      Անհեր ու անմեր,
      Անքուր ու ու անտեր
      Իմ Գառնիկ–Ախպեր.
      Դըժար է տեղըս,
      Ձենըս չեն լըսում,
      Ձենըս չեն լըսում,
      Ձեռըս չի հասնում։
      Ա՜խ, չար պառավը
      Սև արավ օրըս,
      Այժմ էլ կըսպանի
      Գառնիկ–Ախպորըս»։

Լըսում է արքան, պալատն է հասնում,
Պատռում է քողը թագուհու դեմքի.
Պատռում է, տեսնում… բայց ի՜նչ տեսնում,
Ո՜վ է իր գահին եղել թագուհի…

— Եկե՜ք, ձկնորսնե՜ր, ուռկան ձըգեցե՜ք,
Հանեցեք ծովից մեր լավ Մանուշին.
Եկեք, դահիճնե՜ր, ծովը ձըգեցեք
Կախարդ պառավին ու էս հըրեշին։

Էսպես բարկացած գոռում է արքան,
Ժողովուրդն ամեն թընդում է ցավից,
Գալիս է կանգնում, ձըգում է ուռկան,
Անմեղ Մանուշին հանում է ծովից։

Հանում է ծովից, գահին բարձրացնում,—
Կրկին թագուհի ու տիկնանց տիկին.
Գառնիկ–Ախպերն էլ անչափ խընդումից
Պատռում է իրեն ոչխարի մորթին,
 
Դուրս գալի, կանգնում սիրուն տղամարդ,
Ճակատը պայծառ, աչքերը վառ–վառ,
Ոչխարի տըկար մայունի տեղակ
Մարդկային լեզվով ազատ ու ճարտար։

Իսկ չար պառավին, իրեն աղջըկան,
Որ խաբել էին աշխարհ բովանդակ,
Վըզներից կապում ջաղացի քարեր,
Ձըգում են ծովի անդունդը անտակ։

      Երկու որբեր,
      Քուր ու ախպեր,
      Առած պատիվ, գահ ու թագ.
      Աշխարհքն էլի
      Խաղա՜ղ ու լի՜,
      Չարը թաղված ծովի տակ։

1905

Հարցեր և առաջադրանքներ

  1. Բալլադից դուրս գրի՛ր անծանոթ բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ։
    պուճուր – փոքր քանակ
    զուլալ – մաքուր, պարզ
    մղկտալ – լաց լինել, ողբալ
    շարմաղ – շատ գեղեցիկ, պայծառ
    ուռկան – ձկնորսական ցանց
    աղախին – սպասուհի
    դահիճ – մահապատիժ իրականացնող մարդ
  2. Ինչո՞ւ էին քույր ու եղբայր հայտնվել հեռու ճամփաներին և ո՞ւր էին գնում։
    Քույրն ու եղբայրը որբ էին և անտուն, դրա համար էլ հեռու աշխարհներով թափառում էին՝ փնտրելով ապաստան և անվտանգ տեղ։
  3. Քույրն ինչո՞վ էր բացատրում իր արգելքը, երբ եղբայրը ուզում էր ջուր խմել կովի կամ ձիու ոտնատեղից։
    Մանուշը զգուշացնում էր, որ կենդանիների ոտնատեղից ջուր խմելը կախարդական է և կարող է եղբորը կենդանի դարձնել կով, ձի:
  4. Ինչպե՞ս Մանուշը հայտնվեց թագավորական պալատում։
    Թագավորի ծառաները նրան տեսան ծառի վրա, հիացան նրա գեղեցկությամբ և տարան արքայի մոտ, որտեղ նա դարձավ թագուհի։
  5. Ո՞վ էր պալատի չար կերպարը և ի՞նչ նենգ պլան իրագործեց նա։
    Չար կերպարը պառավ աղախինն էր։ Նա խաբեց Մանուշին, գցեց ծովը և իր աղջկան դրեց նրա տեղը՝ թագուհի դարձնելով։
  6. Ինչպե՞ս թագավորն իմացավ ճշմարտությունը։
    Թագավորը լսեց Գառնիկի ողբը և Մանուշի ձայնը ծովից, հասկացավ խաբեությունը և բացահայտեց կեղծ թագուհուն։
  7. Ինչպիսի՞ն էր Մանուշը, բնութագրի՛ր նրան որպես քույր և որպես թագուհի։
    քույր-հոգատար, համբերատար, պաշտպանող
    թագուհի-բարի, համեստ, արժանի
  8. Ինչո՞ւ Գառնիկը չկարողացավ դիմանալ ծարավին, իսկ Մանուշը դիմացավ։ Միայն տարի՞քն էր պատճառը։
    Միայն տարիքը չէ․ նա ավելի թույլ էր, անհամբեր և ֆիզիկապես չէր դիմանում, մինչդեռ Մանուշը ավելի ուժեղ կամք ու համբերություն ուներ։
  9. Ի՞նչ է խորհրդանշում Գառնիկի՝ գառ դառնալը և վերջում նորից մարդու կերպարանք ստանալը։
    Գառնիկի գառ դառնալը խորհրդանշում է անմտություն և անհնազանդություն, իսկ նորից մարդ դառնալը՝ փորձից հետո հասունացում ու փրկություն։
  10. Ինչո՞ւ էր պառավ աղախինը նախանձում Մանուշին։ Ի՞նչն է սովորաբար դրդում մարդկանց չար գործերի հեքիաթներում։
    Նա նախանձում էր Մանուշի գեղեցկությանը և հաջողությանը։ Հեքիաթներում մարդկանց չար գործերի դրդապատճառները հաճախ են՝ նախանձը, ագահությունը և իշխանության ցանկությունը։
  11. Դու ինչպե՞ս կպատժեիր չար պառավին ու նրա աղջկան։
  12. Եթե հնարավորություն ունենայիր զրուցելու Գառնիկի հետ այն պահին, երբ նա պատրաստվում էր ջուր խմել գառան ոտնատեղից, ի՞նչ կասեիր նրան։
  13. Նոր վերնագիր մտածի՛ր այս ստեղծագործության համար
  14. Ի՞նչ է նշանակում «մարդկային լեզվով ազատ ու ճարտար» արտահայտությունը բալլադի վերջում։ Արդյո՞ք դա միայն խոսելու կարողության մասին է։
  15. Բալլադը արձակ 7-8 նախադասությամբ պատմիր բլոգումդ։

Present prfect

Վարժություն 1. Բառերը լրացնել

Լրացրու բացակայող բառերը Present Perfect ձեւով (have/has + past participle):

  1. I ___have finished____ (finish) my homework.
  2. She ____has visited___ (visit) Paris twice.
  3. They ___haven’t seen____ (not see) that movie yet.
  4. We _____we have eaten__ (eat) breakfast this morning.
  5. He ___has writen____ (write) three letters today.

Վարժություն 2. Դրական/բացասական փոխարինում

Փոխիր նախադասությունները բացասական ձեւի:

  1. She has read the book. → ____She hasn’t read the book_______________
  2. They have finished their project. → _____They haven’t finished their project______________
  3. I have met him before. → _____I haven’t met him before______________

Վարժություն 3. Հարցեր կազմել

Կազմիր հարցեր Present Perfect-ում՝ օգտագործելով տրված բառերը:

  1. you / ever / be / to London
    Have you ever been to London?
  2. he / finish / his homework
    Has he finished his homework?
  3. they / see / this film
    Have they seen this film?


Վարժություն 4. Բառերը վերափոխել

Տրված բացականչերը վերափոխիր Present Perfect ձեւի:

  1. (read) → I ____readen___ that book.
  2. (see) → She __seen_____ that movie.
  3. (do) → They __did_____ their homework.

Հովհաննես Թումանյան «Ոսկի քաղաքը»

Հնդկական հեքիաթ՝ փոխադրված Հովհաննես Թումանյանի կողմից

1

Ժուկով—ժամանակով Հնդկաստանի Բենարես քաղաքում տիրելիս է լինում Ուքանա թագավորը։ Օրերից մի օր մեռնում է նրա սիրելի կինը։ Դժբախտ թագավորը չի կարողանում մխիթարվի ոչ մի բանով, իրեն որսորդության է տալի։ Մի անգամ էլ, երբ որսի է դուրս գալի, անտառում մի գեղեցիկ փոքրիկ աղջիկ է գտնում։ Ուրախանում, աշխարհքով մին է լինում, առնում տուն է բերում, որդեգրում, անունը դնում Քանաքարա։

2

Մեծանում է Քանաքարան, դառնում է տխուր թագավորի միակ մխիթարանքը։ Երբ հասնում է ամուսնության ժամանակը, թագավորը հրավիրում—հավաքում է իր երկրի երիտասարդ արքայազուններին ու իշխանազուններին, որ նրանց միջից ընտրություն անի Քանաքարան։ Բայց աղջիկը դուրս չի գալի իր սենյակից։

— Հայրի՛կ,— ասում է,— գիշերս մորս հոգին երազ եկավ ինձ։ Ասավ․ «Քանաքարա, շատ—շատերը կխնդրեն քու ձեռքը, չխաբվես ո՛չ գեղեցկության, ո՛չ քաջության, ո՛չ հարստության, որովհետև անբախտ կլինիս, որին էլ ընտրես քեզ ​ամուսին, ընտրի միայն նրան, որ իր կյանքում գոնե մի անգամ եղած կլինի Ոսկի քաղաքում»։

— Շա՛տ լավ, աղջիկս,— ասում է բարի ծերունին,— իմաստուն են երազները, ու մորդ հոգին քու երջանկության համար է խոսում։ Ես էդպես էլ կհայտնեմ հավաքված փեսացուներին, ինչպես ազդել է երազը, ու ինչպես քու սիրտն է ուզում։ Նրանք աշխարհք տեսած մարդիկ են և անշուշտ նրանց մեջ կգտնվեն էնպեսները, որ իրենց կյանքում գոնե մի անգամ եղած են Ոսկի քաղաքում։

Էսպես էլ հայտնում է թագավորը հավաքված արքայազուններին ու իշխանազուններին։ Երբ Ոսկի քաղաքի անունը լսում են, ամենքը նայում են իրար երեսի ու զարմանքով վեր են քաշում ուսները։

— Էդպես քաղաք մենք չենք էլ լսել մեր օրում, ուր թե տեսել․․․

Նստում են ձիանքը ու իրար ետևից հեռանում, ցրվում իրենց աշխարհքները։

3

Բենարեսում մի երիտասարդ է լինում Դիվանա անունով։ Մի շռայլ, զվարճասեր երիտասարդ է լինում Դիվանան, իր կարողությունը խնջույքներում ու քեֆերում վատնած, դատարկ, ձանձրացած կյանքից ու աշխարհքից։ Հենց որ թագավորի աղջկա որոշումը լսում է, մտածում է․ «Ա՛յ քեզ լավ դեպք՝ աշխարհքում մի քիչ էլ զվարճանալու, միանգամից և՛ կհարստանաս, և՛ գեղեցիկ կին կունենաս։ Եվ ի՜նչպես ոչոքի մտքով չի անցել գնա ասի՝ տեսել է Ոսկի քաղաքը ու ամուսնանա հետը»։

Վեր է կենում, շիտակ գնում Ուքանա թագավորի պալատը։

— Հայտնեցեք չքնաղ Քանաքարային, որ ես, երիտասարդ Դիվանաս, եղել եմ Ոսկի քաղաքում։

Ամբողջ պալատը թնդում է ցնծությունից, վերջապես եկավ սպասած հերոսը։

— Ներս համեցեք,— խնդրում են դրանիկները ու ներս ​են տանում երիտասարդին գեղեցիկ Քանաքարայի մոտ։ Քանաքարան խնդրում է նրան, որ պատմի, թե ինչ բան է Ոսկի քաղաքը։ Ու Դիվանան սկսում է իր սուտ պատմությունը.

— Ոսկի քաղաքը․․․ Էլ մի՛ ասի, տիրուհի, թե ինչ զարմանալի բան է էդ Ոսկի քաղաքը, որ ես ընկա մեջը․․․ Առևտրական գործերով անցնում էի աշխարհից աշխարհ, հազար ու մի աշխարհ ընկա, հազար ու մի քաղաք տեսա՝ հազար ու մի հրաշալիքներով լիքը․․․ Մի անգամ էլ, մի աշխարհքում, որի անունը լեզվիս ծերին է և հիմի կասեմ որտեղ որ է, տեսնեմ հեռվում մի ահագին տարածություն վառվում է արևի տակ, ինչպես մի հսկայական հրդեհ։

— Էս ի՞նչ հրաշք է,— հարցնում եմ ընկերներիս։

— Ոսկի քաղաքն է,— ասում են ինձ։

— Ճշմարիտ որ Ոսկի քաղաք․․․ Մոտենում ենք, ի՜նչ տեսնենք՝ տները՝ ոսկի, ծառերը՝ ոսկի, փողոցները՝ ոսկի․․․ Մարդիկ էլ ո՛չ աշխատում են, ո՛չ չարչարվում են, նստած ուտում—խմում են․․․

— Դո՛ւրս արեք էս անամոթ ստախոսին,— բարկացած կանչում է Քանաքարան։

Վզին տալով դուրս են անում երիտասարդ Դիվանային, և պալատը նորից ընկղմում է տխրության մեջ․․․

4

Բայց էն օրվանից, ինչ երիտասարդ Դիվանան տեսնում է գեղեցիկ Քանաքարային, սիրահարվում, փոխվում, դառնում է բոլորովին ուրիշ մարդ։ Քունը փախչում է նրա աչքերից, գիշեր—ցերեկ միայն էն է մտածում, որ գնա՜, գնա՜, գնա՜, գտնի Ոսկի քաղաքը, ուր ուզում է լինի, ու գա պատմի Քանաքարային։ Թողնում է տունուտեղ, հերն ու մեր, գլուխը փեշն է դնում, գնում․ որտե՞ղ ես, Ոսկի քաղաք, քեզ եմ գալի։ Գնում է, գնում, ամեն պատահողի հարցուփորձ է անում, ոչով չի էլ լսել Ոսկի քաղաքի անունը, ուր մնաց թե տեղն ասեր։ 

​5

Մի օր էլ Դիվանան հոգնած, տխուր անց է կենում մի խոր անտառով։ Տեսնում է մի ծառի վրա նստած մի մեծ արծիվ։ Նետն ու աղեղը պատրաստում է, որ զարկի, մին էլ, աստծու հրամանով, արծիվը լեզու է առնում, ասում․

— Ինչո՞ւ ես ինձ սպանում, ո՛վ բարի մարդ․ առանց էն էլ վիրավորված եմ եմ։ Որսկանի նետը մտել է թևիս տակը, անտանելի ցավ է տալի ու արյունքամ է անում ինձ։ Եթե գթաս, նետը հանես ու առողջացնես ինձ, ես քեզ էն լավությունը կանեմ, ինչ որ միայն արծիվը կարող է անել։

Զարմանում է երիտասարդ Դիվանան, թե ինչպես է անլեզու հավքը խոսում մարդկային լեզվով, ապա ուշաբերվելով մոտ է գնում, ծառիցը վեր է բերում վիրավոր արծվին, նետը հանում է թևի տակից ու տանում անտառում մի խրճիթ, սկսում է բժշկել։

Արծիվը առողջանում է ու դիմում է Դիվանային․

— Ես խոսք տվի, որ քեզ էն լավությունը կանեմ, ինչ որ միայն արծիվը կարող է անել։ Խոսք եմ տվել, ու խոսքս խոսք է, պետք է կատարեմ, ինչ էլ որ սիրտդ ուզի, լեզուդ ասի։ Ասա տեսնեմ՝ ի՞նչ ես ուզում։

Ու նստում է երիտասարդը, պատմում արծվին իր պատմությունը, աղաչում, որ իրեն տանի Ոսկի քաղաքը։

— Դժար բան ուզեցիր, բայց արծվի համար չի դժարը։ Դու միայն ամուր կաց իմ մեջքին, դեռ ճրագները չվառած քեզ վեր կբերեմ Ոսկի քաղաքում,— ասում է արծիվը ու վեր թռցնում երիտասարդին։

Բաց է անում իր հսկայական թևերը, բարձրանում է մինչև ամպերը, սլանում հեռո՜ւ, դեպի արևլուս։ Երկյուղից ու արագությունից գրեթե շնչասպառ է լինում, ուշքից գնում է Դիվանան։ Մին էլ էնտեղ է ուշքի գալի, որ արծիվը ծղրտում է․

— Ահա Ոսկի քաղաքը,— ու իջեցնում է գետին։ 

6

​ Աչքը բաց է անում Դիվանան։ Առջևը, կանաչ այգիների մեջ թաղված, տարածվում է մի քաղաք։ Կապույտ գետը ոլորվելով անցնում է նրա միջից։ Հեռվից շատ ծանոթ քաղաքների նման մի քաղաք և էն էլ՝ փոքրիկ քաղաք։ Առաջ է գնում։ Չորս կողմը բարելից այգիներ, զմրուխտ կանաչ, հազարգունի ծաղիկներ։ Օդը լիքն Է թարմությունով ու բուրմունքով, թռչունների ծլվլոցով ու ջրերի կարկաչով, և նրանց հետ միախառնվելով հնչում են մարգերում ու այգիներում աշխատողների երգերը․

Ա՜խ, ի՜նչ լեն է աշխարհքն ազատ
Էս կյանքի համար, ամենքի համար․
Ի՜նչքան լիքն է, ի՜նչքան առատ
Էս կյանքի համար, ամենքի համար։
Ա՛խ, ի՜նչ լավն է աշխատանքը,
Առողջ ձեռքով, խաղաղ հոգով,
Ի՜նչ անուշ է հոսում կյանքը
Լիքը սիրով, ծաղկով, երգով։

«Երջանիկ մարդիկ»,— մտածում Է Դիվանան ու դիմում է նրանց․

— Ասացե՛ք, աղաչում եմ, ո՛վ երջանիկ մարդիկ, ի՞նչ է էս քաղաքի անունը։

— Ոսկի քաղաքն է սա, բարի օտարական։

— Իսկ դուք ծառաներ եք, որ բանում եք ձեր տերերի այգիներո՞ւմ, թե՞․․․

— Մենք տեր ու ծառա չգիտենք։

— Իսկ ձեզ ո՞վ է կառավարում։

— Գոհար թագուհին։

— Շատ զորեղ թագուհի է երևի։

— Այո՜, նա գիտի երջանկացնելու գաղտնիքը։

— Արդյոք կարելի՞ է նրան տեսնել։

— Նրա դուռը բաց Է ամենքի առջև, իսկ օտարականներին միշտ նրա մոտ են տանում և քեզ էլ կհրավիրեն, անշուշտ։

 ​7

Ճշմարիտ որ, ներս է մտնում քաղաքը թե չէ, Դիվանային խնդրում են Գոհար թագուհու ապարանքը։ Ապարանքում, երբ կերակրվում է, կազդուրվում ու հանգստանում, հրավիրում են թագուհու մոտ։ Թագուհին մի շատ բարի ու ազնիվ կին է լինում և էնքան չքնաղ, որ հրեղեն-փարեղեն մի արարած է թվում Դիվանային։ Կախարդ որ կախարդ, հենց մի տեսնելով կախարդում է նրան։

— Ի՞նչ է քեզ բերել մեր աշխարհքը, երիտասարդ օտարական,— հարցմունք է անում Դիվանային․— վի՞շտն է քեզ հալածո՞ւմ, թե բախտն է առաջնորդում, և ինչո՞վ կարող ենք օգտակար լինել քեզ։

Թագուհու ազնվությունից ու հարցմունքից ոգևորված, Դիվանան սրտաբաց պատմում է մի առ մի, թե ով է ինքը, ինչ է եկել իր գլուխը ու ինչպես է հասել Ոսկի քաղաքը։

— Միշտ լավ Է,— ասում Է թագուհին,— երբ մարդիկ թողնում են իրենց վատ սովորություններն ու կրքերը, լցվում են բարձր կարոտով ու ձգտում են, գնում են հասնելու մի բարձր նպատակի։ Թե կհասնեն, լավ, թե չեն հասնի, դարձյալ միշտ լավ է ու լավ, որովհետև կյանքը ոչ այլ ինչ է, եթե ոչ ձգտումն ու ճանապարհ։

— Իսկ երջանկությո՞ւնը․․․

— Աշխատել լավ ճանապարհի վրա ու գոհ լինել իր ունեցածով։

— Է՞դ է երջանկությունը։

— Ուրիշ ոչինչ։

— Իսկ ես կարծում էի՝ ձեր քաղաքը լիքն է ոսկով, և նրանից է, որ գոհ ու երջանիկ են ձեր մարդիկ,— հայտնում է զարմացած Դիվանան։

— Ոսկի՞,— քմծիծաղ Է տալի Գոհար թագուհին,— ոսկին մետաղ է, որ հողից է դուրս գալի, երջանկությունը զգացմունք է, որ սրտի՛ց է բխում։ Ի՞նչ կապ կա նրանց մեջ։

— Իսկ ես կարծում էի՝ ահռելի բանակ ունեք ու զենքի ուժով եք պահպանում ձեր երկրի սքանչելի կարգն և խաղաղությունը,— շարունակում է Դիվանան։ ​ — Օ՜, երբեք։ Ահն ու սպառնալիքը և խաղաղությունը իրար չեն տեսել և միասին չեն ապրում։

— Իսկ ես կարծում էի, թե դուք հազարավոր ոսկեգմբեթ տաճարներ ունեք, նրանց մեջ անդադար աղոթում են ձեր հոգևոր հայրերը ու աստծու աչքը քաղցր են պահում ձեզ վրա։

— Ո՛չ, բարեկամ, մենք բնության ընդարձակության մեջ ենք պաշտում նրան և միջնորդներ չենք ճանաչում մեր հոգու ու նրա մեջ։

— Սքանչելի երկիր,— բացականչում է Դիվանան, հիշում է իր հայրենի երկիրն ու ընկնում է մտքի տունը։

Ապա թե տանում է կախարդ թագուհին, ման է ածում Դիվանային իր ապարանքի սրահները։ Սրահներից մեկում Դիվանան տեսնում է պատիցը կախած մի աղջկա պատկեր։

— Վա՛հ, ի՛նչքան նման է,— բացականչում է ու մնում է առաջը քարացած։

— Ո՞ւմ նման է։

― Նրա․․․

— Ո՞վ է նա։

— Քանաքարան․․․ իմ Քանաքարան․․․

— Բայց ո՞վ է Քանաքարան։

— Քանաքարան, թագուհի, հենց էն աղջիկն է, որի մասին քեզ պատմեցի։ Նրա համար եմ ես հեռացել իմ հայրենի երկրից, ընկել աշխարհից աշխարհ ու արծվի թևով հասել Ոսկի քաղաքը և կրկին էլ պետք է վերադառնամ նրա մոտ։

— Ինչո՞ւ ես վերադառնում, ազնիվ Դիվանա,— խոսում է գեղեցիկ թագուհին։— Մի՛ վերադառնա, Դիվանա, մեզ մոտ մնա, մեզ հետ ապրի։ Մի՞թե ավելի փարթամ չէ Ոսկի քաղաքը, մի՞թե հոյակապ չեն էս ապարանքները, մի՞թե հրաշալի չեն էս կախարդական այգիները․․․

— Ո՛չ, թագուհի, չեմ կարող։

— Մի՞թե գեղեցիկ չեմ ես․․․

— Ո՛չ, չի լինելու որ չի լինելու։

Էն [ժամանակ] թագուհին պատվիրում է, նավ են պատրաստում, ու ճանապարհ է դնում Դիվանային դեպի իր հայրենի երկիրը, դեպի Քանաքարան։

 ​8

Ճանապարհին ծովում սաստիկ ալեկոծություն է վեր կենում, նավը ձգում է մի կղզի։ Մի կանաչ կղզի՝ լիքն ամեն բարիքով ու ամեն գեղեցկությունով։ Բայց ամենից գեղեցիկը լինում է նրա ջահել տիրուհին, որ Դիվանային առաջարկում է՝ ամուսնանա իր հետ, թագավորի էն ազատ ու առատ աշխարհում։

— Չե՛մ կարող, նազելի՛ տիրուհի,— հրաժարվում է Դիվանան։— Ես դարձյալ իմ ճանապարհն եմ շարունակելու, ինչ ուզում է լինի– դեպի իմ հայրենի տունը, դեպի իմ Քանաքարան, որ չեմ փոխելու ոչ ոքի և ոչ մի թագավորության հետ։

Էս ասելու հետ հենց աչքը ճպում է Դիվանան, մին էլ բաց է անում, կղզում տիրուհու փոխարեն առաջը կանգնած է Գոհար թագուհին։

— Մի՛ վախենար, Դիվանա, ու մի՛ զարմանա,— անուշ ժպտալով խոսում է նա։— Տեսնո՞ւմ ես, Ոսկի քաղաքի թագուհին եմ ես, կախարդ Գոհարը։ Ես ոգի եմ։ Իմ աղջիկն է Քանաքարան։ Մանուկ հասակում Սև դևը նրան հափշտակեց ու տարավ։ Էն օրվանից ամեն եկվորի ինձ մոտ էի հրավիրում, հարցուփորձ էի անում, պատկերն էի ցույց տալի, բայց ոչ ոք չէր իմանում, թե ուր է ընկել նա։ Եվ ահա դու եկար նրա սիրով ոգևորված ու վերադառնում ես կրկին նրա մոտ։ Քո սերը փորձելու համար էր, որ ես քեզ արի էն ամեն առաջարկներն իմ քաղաքում։ Եվ դարձյալ քեզ փորձելու համար էր՝ ես առա ուրիշ կերպարանք, քեզ փորձելու համար ստեղծեցի էս փորձանքն ու էս վայելչությունները, որ լոկ երևույթ են միայն։ Այժմ ես հավատում եմ քեզ, հավատում եմ քո սերին ու քո բարությանը։ Դու, հիրավի, այժմ երջանիկ կանես և՛ իմ Քանաքարային, և՛ ամեն մարդու։ Վերջապես, այժմ դու գիտես երջանկության գաղտնիքը։

Էս խոսքի հետ մի փետուր է կրակում կախարդ թագուհին և, սև ամպի նման, հակնթավոր թևերը փռած, հայտնվում է մի մեծ արծիվ։ ​- Տա՛ր,- բացականչում է կինը, ու ամեն բան չքացնում Դիվանայի աչքից, այնինչ օդի մեջ հնչում է երգը։

Գոհ աշխարհքից, գոհ իր կյանքից,
Սիմուրղ հավքի զմրուխտ թևին,
Երջանկության հայրենիքից
Գնում է նա, գնում կըրկին։
Գնում է նա վերածնված
Մաքուր սիրով, բարի սրտով,
Դեպի երկիրն իր նախահարց,
Ցավերի տուն, արցունքի ծով։
Տանում է նա ուժը ոգու,
Անվերջ սերը, անհատ բարին,
Երջանկությունն ամեն մարդու,
Խաղաղություն ողջ աշխարհին։

9

Հոգու վրա է լինում Ուքանա թագավորը, որ արծիվը ծղրտում ու վեր է դնում Դիվանային իր հայրենի քաղաքի սահմանում։ Քաղաքն է մտնում Դիվանան և գնում ուղիղ թագավորի ապարանքը։

— Հայտնեցե՛ք գեղեցիկ Քանաքարային, որ ես, երիտասարդ Դիվանան, գալիս եմ Ոսկի քաղաքից։

Ընդունում են ներս։ Դեմքը տեսնելուն պես Քանաքարան բարկանում է իր ծառաների վրա։

— Մի՞թե չեք ճանաչում սրան, որ ներս եք թողել նորից։ Մի՞թե էն սրիկան չի սա, որ մի անգամ փորձեց ինձ խաբի և ահա նորից հանդգնում է, ուզում է հին խաղը խաղա։ Դո՛ւրս արեք իսկույն։

— Սպասի՛, չքնաղ Քանաքարա,— խնդրում է Դիվանան։— Հիրավի, ես նա էի, բայց էլ նա չեմ։ Ես այժմ Ոսկի քաղաքիցն եմ գալի, քո կախարդ մոր՝ Գոհար թագուհու ապարանքիցն եմ վերադառնում, քո մանկության ննջարանումն եմ եղել, ուր դեռ կախ է արած քո սիրուն պատկերը․․․ Ես այժմ գիտեմ՝ ինչ բան է Ոսկի քաղաքը, ինչ է ոսկին, և ​ինչ է երջանկությունը։ Ես այժմ գիտեմ երջանկության գաղտնիքը։— Եվ ամեն բան նստում պատմում է մի առ մի։

— Այժմ ես քոնն եմ,— բացականչում է Քանաքարան և աշխարհքով մին է լինում ուրախությունից։ Ուքանա թագավորն էլ շնչի է գալի․ օխտն օր, օխտը գիշեր ամբողջ երկիրը կատարում է նրանց հարսանիքը։ Ամենքն ուրախանում են ու լիանում։ Էս ուրախությունը տեսնելուց հետո ծեր թագավորն էլ կյանքն ու արևը բաշխում է ապրողներին ու մեռնում։ Նրա տեղը թագավոր է նստում Դիվանան և սկսում, է իր երկիրը կառավարել էն կարգով, ինչ որ տեսել էր Ոսկի քաղաքում։ Ոսկի չկար նրա երկրում, բայց մարդիկ ապրում էին արդար աշխատանքով, գոհ ու երջանիկ իրենց ունեցածով։ Եվ էն ժողովուրդը, որ մի ժամանակ տրտնջում էր, թե աշխարհքը նեղ է ու ցավով լիքը, հիմա երգում էր ամեն տեղ։

Ի՜նչքան լեն է աշխարհքն ազատ
Էս կյանքի համար, ամենքի համար․
Ի՜նչքան լիքն է, ի՜նչքան առատ
Էս կյանքի համար, ամենքի համար։
Ի՜նչ ազնիվ է աշխատանքը
Առողջ ձեռքով, խաղաղ հոգով,
Ի՜նչ թեթև է անցնում կյանքը
Լիքը սիրով, ուրախ երգով։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ինչո՞ւ Ուքանա թագավորը որոշեց որդեգրել անտառում գտած աղջկան։ Ի՞նչ անուն դրեց նրան։
    Ուքանա թագավորը շատ տխուր էր, որովհետև մահացել էր նրա կինը։ Անտառում գտած փոքրիկ աղջիկը նրան ուրախություն բերեց, և նա որոշեց նրան որդեգրել։ Աղջկան անվանեց Քանաքարա։
  2. Ո՞րն էր Քանաքարայի պայմանը փեսացուների համար։ Ինչո՞ւ էր նա հենց այդպիսի ընտրություն կատարել (հիշի՛ր մոր երազը)։
    Քանաքարան պետք է ամուսնանար այն մարդու հետ, ով իր կյանքում գոնե մեկ անգամ եղել էր Ոսկի քաղաքում։
    Նա այդպես էր ընտրել, որովհետև մոր հոգին երազում խորհուրդ էր տվել այդպես անել։
  3. Ինչո՞ւ Դիվանային առաջին անգամ վռնդեցին պալատից։ Ի՞նչ սխալ թույլ տվեց նա իր պատմության մեջ։
    Դիվանան ստեց, թե եղել է Ոսկի քաղաքում։ Նա սկսեց անհավանական պատմություն պատմել, թե քաղաքում ամեն ինչ ոսկուց է։ Քանաքարան հասկացավ, որ նա ստախոս է, և նրան դուրս հանեցին պալատից։
  4. Ինչպե՞ս Դիվանան հասավ Ոսկի քաղաք։ Ո՞վ օգնեց նրան և ինչո՞ւ։
    Անտառում նա հանդիպեց վիրավոր արծվի։ Դիվանան օգնեց նրան՝ հանելով նետը և բուժելով։ Շնորհակալություն հայտնելու համար արծիվը նրան իր թևերով տարավ Ոսկի քաղաք։
  5. Ինչպիսի՞ն էր Դիվանան հեքիաթի սկզբում և ինչպիսի՞ն դարձավ վերջում։ Ի՞նչը նրան փոխեց։
    կզբում՝
    շռայլ
    անհոգ
    զվարճասեր
    անպատասխանատու
    Վերջում՝
    բարի
    ազնիվ
    նպատակասլաց
    աշխատասեր և իմաստուն
  6. Ինչպե՞ս կբնութագրես Գոհար թագուհուն։ Ինչո՞ւ էր նա փորձում Դիվանային՝ առաջարկելով մնալ իր մոտ կամ ամուսնանալ կղզու տիրուհու հետ։
    Գոհար թագուհին իմաստուն, բարի և կախարդական ուժերով կին էր։
    Նա փորձում էր Դիվանային, որպեսզի համոզվի, որ նրա սերը Քանաքարայի հանդեպ իսկական է և նա հավատարիմ մարդ է։
  7. Ի՞նչ էր խորհրդանշում արծիվը այս հեքիաթում։
    Արծիվը խորհրդանշում էր՝
  8. օգնություն
  9. ուժ
  10. բարձր նպատակների հասնելու հնարավորություն
  11. ճանապարհ դեպի ճշմարտություն։
  12. Ի՞նչ փոխվեց Բենարես քաղաքում, երբ Դիվանան դարձավ թագավոր։ Ինչո՞ւ մարդիկ սկսեցին երգել նույն երգը, ինչ Ոսկի քաղաքում։
    Դիվանան սկսեց կառավարել երկիրը այնպես, ինչպես տեսել էր Ոսկի քաղաքում․
  13. մարդիկ աշխատում էին արդար
  14. ապրում էին խաղաղ
  15. գոհ էին իրենց կյանքից
  16. Եթե դու լինեիր Դիվանայի փոխարեն, կմնայի՞ր Ոսկի քաղաքում, թե՞ կվերադառնայիր։ Հիմնավորի՛ր պատասխանդ։
    Ես կվերադառնայի, որովհետև Դիվանան սիրում էր Քանաքարային և ցանկանում էր երջանկացնել իր ժողովրդին։ Իր հայրենիքում նա կարող էր լավ կյանք ստեղծել մարդկանց համար։

March 9 — 13

Present Perfect – Past Experiences

Present Perfect օգտագործվում է, երբ խոսում ենք՝

  1. Նշել անցյալում պատահած փոփոխություններ կամ փորձեր, որոնց ազդեցությունը դեռ տեսանելի է ներկա պահին։
  2. Խոսել անցյալում կատարած փորձերի կամ արարքների մասին, առանց հստակ նշելու երբ տեղի է ունեցել։

Օրինակներ.

  • I have visited Paris. (Ես եղել եմ Փարիզում.) → Գիտեմ Փարիզը, փորձը դեռ նշանակություն ունի:
  • She has read that book. (Նա կարդացել է այդ գիրքը.) → Գիտեմ, որ նա այն արդեն կարդացել է:

2. Կառուցվածքը

Affirmative (հաստատական)

Subject + have/has + past participle
  • I/You/We/They have eaten.
  • He/She/It has eaten.

Negative (բացասական)

Subject + have/has + not + past participle
  • have not (haven’t) seen that movie.
  • She has not (hasn’t) finished her homework.

Question (հարցական)

Have/Has + subject + past participle?
  • Have you ever tried sushi?
  • Has he visited London?

Ահա մի կարևոր բառ – ever (երբևէ), երբ հարցնում ենք փորձի մասին, և never (երբեք), երբ ասում ենք, որ այդ փորձը չի եղել։

3. Սովորական Past Participle օրինակներ

Verb (նշանավոր)Past Participle
gogone
seeseen
eateaten
dodone
writewritten
visitvisited

Նախապատվությունը տվեք սովորական ամենաշատ օգտագործվող գործողություններին։

4. Օրինակներ

  • I have visited Italy three times. (Ես եղել եմ Իտալիայում երեք անգամ.)
  • She has never been to New York. (Նա երբեք չի եղել Նյու Յորքում.)
  • Have you ever tried ice skating? (Դու երբևէ փորձե՞լ ես սահնակ քշել։)

Վարժություններ

A. Ավարտիր նախադասությունները

  1. I have seen that movie.
  2. She has never been to London.
  3. They have eaten sushi before.
  4. Have you ever visited Paris?
  5. We have written three letters this week.

B. Փոխիր նախադասությունները բացասականի

  1. I have seen that play. I haven’t seen that play.
  2. He has visited Spain. He hasn’t visited Spain.
  3. They have tried this food. They haven’t tried this food.

C. Հարցեր կազմիր

  1. (you / try / skydiving)
    Have you tried skydiving?
  2. (she / read / Harry Potter)
    Has she read Harry Potter?
  3. (they / ever / go / Japan)
    Have they ever gone to Japan?

D. Ընտրիր ճիշտ ձևը

  1. I have been to the museum.
  2. She has never eaten sushi.
  3. Have you ever visited London?

E. Ընտրիր ճիշտ բառը

  1. Have you ever visited London?
  2. I have never eaten sushi.
  3. She hasn’t finished her homework yet.
  4. We have already seen that movie.
  5. He has already been to Italy.

F. Դարձրու նախադասություններ

  1. (I / see / that film)
    I have seen that film.
  2. (They / never / go / to Paris)
    They have never gone to Paris.
  3. (She / write / three emails)
    She has written three emails.
  4. (Have / you / try / ice skating)
    Have you tried ice skating?
  5. (He / already / finish / his project)
    He has already finished his project.

G. Հարց և բացասական ձև

  1. I have visited New York.
    Question → Have you visited New York?
    Negative → I have not visited New York.
  2. She has read the book.
    Question → Has she read the book?
    Negative → She has not read the book.
  3. We have eaten breakfast.
    Question → Have you eaten breakfast?
    Negative → We have not eaten breakfast.
  4. They have gone to school.
    Question → Have they gone to school?
    Negative → They have not gone to school.
  5. He has done his homework.
    Question → Has he done his homework?
    Negative → He has not done his homework.

H. Լրացրու նախադասությունները

We have met the new teacher.

My brother has broken his leg.

I have lost my keys.

She has learned English for two years.

They have painted the room.

Մարոն

I

   Մեր գյուղն էն է, որ հըպարտ,
Լեռների մեջ միգապատ,
Խոր ձորերի քարափին՝
Ձեռը տըված ճակատին՝
Միտք է անում տըխրադեմ․
Ի՞նչ է ուզում՝ չըգիտեմ․․․
   Պաս չենք էնտեղ մենք ուտում,
Ու ջերմեռանդ աղոթում,
Ժամ ենք գնում ամեն օր․
10Բայց միշտ ցավեր նորանոր,
Միշտ մի աղետ, մի վընաս
Գալիս են մեզ անպակաս։
   Ահա պատմեմ ձեզ մի դեպք,
Մի պատմություն, որ երբեք
Հիշատակով տըխրալի
Սըրտիս հանգիստ չի տալի։

II

   Մեր գյուղից վեր մինչ էսօր
Կա ուռենի մի սըգվոր։
Մեծ անտառից նա զատված,
20Մարդու կացնից ազատված՝
Կանգնած է դեռ ու շոգին
Հով է տալի մըշակին։
Գիժ, լեռնային մի վըտակ
Խոխոջում է նըրա տակ,
Խաղում կանաչ մարգերին։
Էն առվակում կեսօրին,
Երբոր շոգից նեղանում,
Գընում էինք լողանում։
Տըկլոր, աշխույժ խըմբակով,
30Աղաղակով, աղմուկով
Խաղում էինք, վազվըզում
Գույն-գույն մանրիկ ավազում։
Կամ հետևում հևիհև
Թիթեռնիկին ոսկեթև,
Ու միշտ հոգնած ժամանակ,
Էն մենավոր ծառի տակ
Նըստում տըխուր մի քարի,
Գերեզմանին Մարոյի․․․

   Մարո՜, անբա՜խտ, վաղամե՜ռ,
40Դու մանկության իմ ընկեր,
Ո՜րքան ենք մենք խաղացել,
Իրար սիրել ու ծեծե՜լ․․․

III

   Ժիր էր Մարոն, դուրեկան,
Նոր էր իննը տարեկան,
Նըրանց տունը երբ մի օր
Եկան երկու եկավոր։
Ու Մարոյի մայրիկը
Երբ որ բերավ, դրավ լիքը
Խոնչեն նըրանց առաջին,
50― Շնորհակալ ենք մենք, ասին․
Տաշտներըդ լի հաց լինի,
Դուռներըդ միշտ բաց լինի․
Հաց չենք ուզում ձեզանից,
Հող տըվեք մեզ ձեր տանից․․․
Էն ժամանակ Մարոյի
Հայրիկն առավ արաղի
Լիքը բաժակն ու ասաց․
― Կամքըդ լինի, տեր աստված․․․
Նըշանեցին Մարոյին,
60Տըվին չոբան Կարոյին։

IV

   Չոբան Կարոն սարերի
Մի հովիվ էր վիթխարի․
Բոյ-բուսաթին նայելիս
Մարդու զարզանդ էր գալիս․
Բայց զոքանչը անսահման
Սիրում, փարում էր նըրան։
Շատ էր սիրում և Մարոն․
― Լավն է, ասում էր, Կարոն,
Բերում է ինձ ամեն օր
70Կանփետ, չամիչ ու խընձոր․․․

V

   Մին էլ Կարոն աղմուկով
Եկավ զուռնով-թըմբուկով,
Ու Մարոյին զուգեցին,
Երեսին քող ձըգեցին,
Հինա դըրին ձեռքերը․․․
Եկավ խաչով տերտերը,
Տարավ ժամում կանգնեցրեց․
― Տե՞ր ես, որդյա՛կ, հարցըրեց։
― Տեր եմ, ասավ մեր Կարոն,
80Լուռ կանգնած էր միշտ Մարոն…
Հայրն էլ եկավ ու ծեսին
Էսպես օրհնեց իր փեսին․
― Ջաղացիդ միշտ հերթ լինի,
Մեջքըդ ամուր բերդ լինի․․․
Իսկ երբ հնչեց «տարան-հա՜»-ն,
Նըրան փեսի տուն տարան։
Պսակեցին Մարոյին,
Տըվին չոբան Կարոյին։

VI

   Թե գըրբացի չար ջանքով,
90Գիր ու կապով, բըժժանքով
Մանուկ սիրտը կըտրեցին,
Կամ թե նըրա հանդերձին,
Էն անհոգի չար ջադուն
Քըսեց գիլի ճըրագուն…
Էդ չիմացավ ոչ ոք պարզ,
Միայն փոքրիկ նորահարս
Մարոն ատեց իր մարդուն․
Փախավ, եկավ ետ հոր տուն։
Եկավ լացեց նա վըշտոտ․
100― Ես չեմ գընալ նրա մոտ․
Ես սիրում եմ մայրիկին,
Ես չեմ ուզում լինեմ կին․․․

VII

   Հայրիկն էնժամ բարկացավ,
Ծեծեց նըրան ու ասավ․
― Դու՛րս իմ տանից, սևերե՛ս,
Ետ չընայես դեպի մեզ,
Ոտ չըդնես էլ տունըս,
Մըրոտեցիր անունս․․․
Լալով, ծածկած իր դեմքը,
110Թողեց Մարոն հոր շեմքը։

VIII

   Ու հալածված իր հորից,
Փախած չոբան Կարոյից,
Սոված, պատռած շորերով,
Կորչում էր նա օրերով։
Կուչ էր գալիս խըղճալի
Օջախի շուրջ օտարի
Կամ թափառում մեն-մենակ
Մեր հանդերում շարունակ։

IX

   Շատ ամիսներ անց կացան․․․
120Դիմաց սարից մի չոբան
Ձեն էր տալիս մի օր մեզ,
Թե՝ իմացե՛ք, որ էսպես
Կարմիր շորով մի խիզան
Ընկավ ձորը, մի կածան․․․
Դուրս թափվեցինք մենք գյուղից,
Հեռու կանգնած, երկյուղից,
Տեսանք՝ ահեղ էն ձորում
Ոնց էր լալիս ու գոռում
Մարոյի հայրն ալևոր,
130Մայրը ճըչում սըգավոր։
Շատ լաց եղավ և Կարոն․․․
Մեռա՜վ, գնաց մեր Մարոն։

X

   Սակայն անբախտ նըրա դին
Պապի կողքին չըդըրին։
Գյուղից հեռու մինչ էսօր
Կա ուռենի մի սըգվոր։
Էն մենավոր ծառի տակ
Փոս փորեցին մի խորին,
Առանց ժամ ու պատարագ
140Մեջը դըրին Մարոյին,
Էն սև քարն էլ տաշեցին,
Բերին վըրեն քաշեցին։

XI

   Շատ եմ տեսել, երբ սըգվոր
Մայրը մենակ, սևաշոր,
Կորանալով էն քարին՝
Ձեն էր տալիս Մարոյին․
― Ո՞վ քեզ ծեծեց, Մարո ջա՜ն,
Ո՞վ անիծեց, Մարո ջա՜ն,
Ո՞ւր փախար դու, Մարո ջա՜ն,
150Տուն արի՛, տո՜ւն, Մարո ջա՜ն,
Խո՛ր ես քընել, Մարո ջա՜ն,
Չե՛ս զարթնում էլ, Մարո ջա՜ն․․․
Կորանալով էն քարին՝
Ձեն էր տալիս Մարոյին․
Խունկ էր ծըխում, մոմ վառում,
Որ գիշերվան խավարում
Փայփըլում էր մեն-մենակ
Հեռվից երկար ժամանակ։

Հարցեր և առաջադրանքներ

  • Ինչպե՞ս է հեղինակը նկարագրում գյուղը պոեմի սկզբում։ Ի՞նչ տրամադրություն է հաղորդում «տխրադեմ», «միգապատ» բառերի գործածությունը։
    Հեղինակը գյուղը նկարագրում է լեռների մեջ գտնվող, մառախուղով պատված ու խոր ձորերի եզրին կանգնած գյուղ։ Այն կարծես մտածկոտ ու տխուր է։ «Տխրադեմ», «միգապատ» բառերը ստեղծում են ծանր, մելամաղձոտ տրամադրություն, կարծես գյուղը նույնպես կիսում է մարդկանց վիշտը և ապրում մշտական դժբախտությունների մեջ։
  • Ինչո՞ւ է հեղինակն ասում, թե այս պատմությունը «սրտիս հանգիստ չի տալի»։ Ի՞նչ կապ ուներ նա Մարոյի հետ։
    Հեղինակը ասում է դա, որովհետև Մարոյի պատմությունը շատ ցավալի է և նրան հիշելիս միշտ տխրում է։ Նա Մարոյի մանկության ընկերն էր․ միասին խաղացել են, մեծացել նույն գյուղում։
  • Քանի՞ տարեկան էր Մարոն, երբ նրան նշանեցին։ Ի՞նչ է հուշում նրա տարիքը այդ ժամանակվա սովորույթների մասին։
    Մարոն ինը տարեկան էր։ Դա ցույց է տալիս, որ այն ժամանակներում երեխաներին շատ վաղ էին նշանում կամ ամուսնացնում, և աղջիկների ցանկությունը հաճախ հաշվի չէր առնվում։
  • Ինչո՞ւ էր Մարոն սկզբում սիրում Կարոյին։ Ի՞նչ էր բերում հովիվը փոքրիկ աղջկան:
    Մարոն սիրում էր Կարոյին, որովհետև նա բարի էր իր նկատմամբ և նվերներ էր բերում։ Հովիվը նրան բերում էր կանփետ, չամիչ և խնձոր։
  • Ինչպե՞ս անցավ հարսանիքը։ Արդյո՞ք Մարոն հասկանում էր, թե ինչ է կատարվում իր հետ
    (ուշադրություն դարձրեք «լուռ կանգնած էր» արտահայտությանը)։
    Հարսանիքը անցավ ավանդական ձևով՝ զուռնա-թմբուկով, քողով, հինայով, եկեղեցում պսակով։ Սակայն Մարոն, հավանաբար, չէր հասկանում ամբողջությամբ իր հետ կատարվողը․ դա երևում է «լուռ կանգնած էր միշտ Մարոն» արտահայտությունից։
  • Ի՞նչ փոխվեց Մարոյի զգացմունքների մեջ հարսանիքից հետո։ Ինչո՞ւ նա փախավ հոր տուն։
    Հարսանիքից հետո Մարոն վախեցավ ու սկսեց ատել իր ամուսնուն։ Նա դեռ երեխա էր և ուզում էր մնալ մոր կողքին։ Այդ պատճառով փախավ հոր տուն և ասաց, որ չի ուզում կին լինել։
  • Ինչպե՞ս վարվեց հայրը, երբ Մարոն վերադարձավ։ Ի՞նչն էր հոր համար ավելի կարևոր՝ աղջկա կյանքը, թե՞ գյուղի մեջ իր «անունը» (պատիվը)։
    Հայրը բարկացավ, ծեծեց Մարոյին և դուրս հանեց տնից։ Նրա համար ավելի կարևոր էր գյուղի մեջ իր պատիվն ու անունը, քան աղջկա կյանքը և երջանկությունը։
  • Ի՞նչ եղավ Մարոյի հետ հոր տնից վռնդվելուց հետո։ Ինչպե՞ս է նկարագրված նրա թափառական կյանքը։
    Մարոն դարձավ անօթևան․ սոված ու պատառոտված շորերով թափառում էր գյուղերում և հանդերում, երբեմն օտարների օջախի մոտ էր կուչ գալիս։

Առաջադրանքներ ածանցների վերաբերյալ

1․Հետևյալ բաղադրյալ բառերի միջև գծիկ դնել, որտեղ որ անհրաժեշտ է․

Դույզն-ինչ, ներկա-բացակա, քաղաքից քաղաք, ֆրանս-գերմանական, իննից տասը, քսան -քսանհինգ, կուշտ-կուշտ

2․Տրված դարձվածքներով կազմել մեկական նախադասություն.

Շունչ քաշել-Երկար ճանապարհից հետո վերջապես նստեցինք ու շունչ քաշեցինք,
մատը մատին չտալ-Նա ամբողջ օրը նստած էր և մատը մատին չեր տալիս
բերան ծռել-Երբ նրան առաջարկեցին օգնել, նա բերան ծռեց։
ականջի ետև գցել-Ուսուցչի խորհուրդը նա ականջի ետև չգցեց և լավ սովորեց։

3․Բառարանի օգնությամբ բացատրել հետևյալ բառերի իմաստները․

Ապարոշ-Գլխի փաթույթ:, անթեղել-Անթեղով կրակը ծածկել:, մատռվակ-մատռվակի, պարտակել-Թաքցնել, պահել:, ստեպղին-հողի տակ աճող սունկի

4․Հետևյալ գոյականներից ածանցների միջոցով կազմել ածականներ․

Վախ-վախկոտ, նյութ-նյութական, լեզու-լեզվական, գլուխ-գլխավոր, Մոսկվա-մոսկովյան, ջուր-ջրային, աստղ-աստղային

5․Ընդգծել ճիշտ ձևերը․

Փախնել-փախչել, կպնել-կպչել, շնշնկան-շնկշնկան, հայթայթել-հայթհայթել, հագնել-հագնվել

6.Հետևյալ վերջածանցներով կազմել նոր բառեր,
յուրաքանչյուր ածանցով երեքական բառ:

-ական-նյութակամ
-արան-գրադարան
-ավոր-գունավոր
-անոց-հյուրանոց
-իկ-գեղեցիկ
-ակ-տնակ

7.Հետևյալ նախածանցներով կազմիր նոր բառեր:

ան-անմեղ
վեր-վերադառնալ
գեր-գերարագ
ընդ-ընդանուր

8․Գտնե՛լ մեկ արմատ և երկու ածանց ունեցող բառերը (բառի մեջ կարող է լինել նաև հոդակապ)։ Կազմե՛լ նախադասություններ՝ գործածելով այդ բառերը։
Լուսանկարչական, տեսականորեն, գրահրատարակչական, հացթուխ,
ծովեզրյա, դարբնություն, բարեհամբույր, ատաղձագործ, մանրանկարչություն,
հրուշակագործ, վերաբաշխում, գիտականորեն, անօգնական, բազմություն,
տգիտություն:
տեսականորեն,գիտականորեն,տգիտություն,դարբնություն։

Նա հարցը տեսակորեն բացատրեց դասարանում։
Այդ երևույթը գիտականորեն ապացուցված է։
Փոքրիկը իրեն անօգնական էր զգում առանց ընկերների։
Այգում մարդկանց բազմություն էր հավաքվել։
Տգիտությունը հաճախ խնդիրների պատճառ է դառնում։
Հին ժամանակներում դարբնությունը կարևոր արհեստ էր։

March 2 — 6

International Holidays․ Mother’s Day

1. Introduction

Mother’s Day is a special international holiday. On this day, people show love and respect to their mothers. Children give flowers, cards, and gifts to their moms. It is a day to say “Thank you” for everything mothers do.

Mother’s Day is celebrated in many countries around the world.

2. History of Mother’s Day

Modern Mother’s Day began in the United States. A woman named Anna Jarvis worked hard to create this holiday.

In 1914, President Woodrow Wilson made Mother’s Day an official national holiday in the United States.

3. When is Mother’s Day Celebrated?

Different countries celebrate Mother’s Day on different dates:

  • In the United States, it is celebrated on the second Sunday of May.
  • In the United Kingdom, it is celebrated in March (Mothering Sunday).
  • In Armenia, Mother’s Day is celebrated on April 7.

4. How Do People Celebrate?

People celebrate Mother’s Day in many ways:

  • Giving flowers
  • Making handmade cards
  • Cooking breakfast for mom
  • Saying kind words
  • Spending time together

Children often write poems or draw pictures for their mothers.

5. Why Is Mother’s Day Important?

Mother’s Day is important because:

  • Mothers love and care for their children
  • They help and support their families
  • They teach important life lessons

This holiday reminds us to be thankful and show appreciation.

6. Conclusion

Mother’s Day is a beautiful international holiday. It teaches us to love, respect, and appreciate our mothers. Every day is a good day to say:

“I love you, Mom!”

Interview Task (Home Assignment)

Սովորողները տանը հարցազրույց են վերցնում մայրիկից․

Interview Questions:

  1. What is your favorite food?
  2. What is your favorite color?
  3. What do you like to do in your free time?
  4. What was your dream when you were a child?
  5. What makes you happy?

Պատասխանները գրում են անգլերեն։

Writing Task – Paragraph (8–10 sentences)

Օրինակ կառուցվածք․

My mom’s name is ____Taguhi____.
She is ____35__ years old.
She is very kind and hardworking.
She works as a _massage therapist____.
She cooks delicious food.
She helps me with my homework.
Her favorite food is ___cabbage rolls_____.
In her free time, she likes ___together go to walk_____.
She makes me happy every day.
My mom is my superhero.

Գրել ակրոստիկ բանաստեղծություն “MOTHER” բառով

Mom you are always by my side,
On this journey, far and wide.
Teaching love with every deed,
Happiness you help me seed.
Every hug, a safe retreat,
Remember you are my heartbeat

Մայրիկ դու միշտ իմ կողքին ես,
Այս ճանապարհորդության վրա, հեռու և լայն։
Ամեն գործով սեր սովորեցնել,
Երջանկություն դու օգնում ես ինձ սերմանել։
Ամեն գրկախառնություն, ապահով նահանջ,
Հիշիր,ղղդու իմ սրտի Բաբախյունն ես։

 Մեխանիկական շարժում, արագություն

Մեխանիկական շարժում

Հետևելով շարժվող մարմիններին` կարող ենք նկատել, որ դրանք ժամանակի ընթացքում փոխում են իրենց դիրքը շրջապատի մարմինների նկատմամբ, այսինքն` կատարում են որոշակի տեղափոխություն: Մարմինների այդպիսի տեղափոխությունն անվանում են մեխանիկական շարժում։

Մեխանիկական շարժումը որոշակի ժամանակահատվածում մարմնի դիրքի փոփոխությունն է այլ մարմինների նկատմամբ։

Դիտելով մեքենայի դիրքի փոփոխությունը ծառի կամ շենքի նկատմամբ՝ ասում ենք, որ մեքենան շարժվում է այդ մարմինների նկատմամբ։ Իհարկե, շարժվում են նաև ծառերն ու շենքերը։ Դրանք մասնակցում են Երկրի օրական պտույտին և Երկրի հետ պտտվում են նաև Արեգակի շուրջը։

Այն գիծը, որով շարժվում է մարմինը, կոչվում է շարժման հետագիծ։

Որոշ դեպքերում հետագիծը կարող է տեսանելի լինել, ինչպես օրինակ կավիճի հետքը գրատախտակին, այլ դեպքերում՝ ոչ, ինչպես օրինակ թռչող միջատինը:

Ըստ հետագծի ձևի՝ շարժումները կարող են լինել ուղղագիծ կամ կորագիծ:

dvigenie-iloveimg-cropped.gif

Օրինակ

Կոր գծով են շարժվում կարուսելի նստարանը, ժամացույցի սլաքի ծայրը, Երկրի արհեստական արբանյակը, իսկ ուղիղ գծով՝ վերելակի խցիկը, ցած ընկնող քարը և այլն։

Շարժման արագություն

Մարմինները կարող են շարժվել հավասարաչափ կամ անհավասարաչափ։ 

Հավասարաչափ շարժման ժամանակ մարմինը ցանկացած հավասար ժամանակահատվածներում անցնում է հավասար ճանապարհահատվածներ։

Հավասարաչափ շարժում է կատարում օրինակ, նկարում պատկերված կաթոցիկը: Այդպիսի շարժում կարող են կատարել ինքնաթիռը, ավտոմեքենան, մարդը, գնացքը և այլն: Նրանց շարժումները միմյանցից տարբերվում են քանակապես. ավելի արագ են կամ դանդաղ: Մարմինների շարժումը քանակապես բնութագրող մեծությունը կոչվում է արագություն:

im23 (1).gif

Այսպիսի շարժման ժամանակ արագությունը անփոփոխ է և ցույց է տալիս միավոր ժամանակում մարմնի անցած ճանապարհը:

Արագությունը հավասար է մարմնի անցած S ճանապարհի և ծախսած t ժամանակամիջոցի հարաբերությանը:

V=S/t

Բնության մեջ և տեխնիկայում տեղի ունեցող շարժումների մեծ մասն անհավասարաչափ է:

im20.gif

Անհավասարաչափ կոչվում է այն շարժումը, որի դեպքում հավասար ժամանակահատվածներում մարմինը անցնում է անհավասար ճանապարհներ: 

Անհավասարաչափ շարժումը բնութագրվում է միջին արագությամբ:

Միջին արագությունը գտնելու համար անհրաժեշտ է մարմնի անցած ամբողջ ճանապարհը բաժանել ծախսված ամբողջ ժամանակի վրա:

Vմիջ.=Sլր․/tլր.

Այս բանաձևում V–ն միջին արագությունն է, S-ը մարմնի անցած լրիվ ճանապարհն է, t-ն՝ այդ ճանապարհի վրա ծախսած ժամանակը։

Ավտոմեքենայում տեղադրված արագաչափը ցույց է տալիս մեքենայի արագությունը շարժման տվյալ պահին։ Այն կարող է մեծ կամ փոքր լինել մեքենայի միջին արագությունից, որոշ պահերին էլ՝ հավասար լինել միջին արագությանը։ Մարմնի արագությունը հավասար է զրոյի, եթե մարմինը գտնվում է դադարի վիճակում:

Արագությունը չափվում է մ/վսմ/վ, կմ/ժ և այլ միավորներով։

Եթե հայտնի է շարժման արագությունը, ապա կարելի է որոշել, թե ինչ ճանապարհ կանցնի մարմինը ցանկացած t ժամանակում S=V⋅t բանաձևով:

Արագությունը չափող սարքը կոչվում է արագաչափ:

179_2.jpg

Բնության մեջ մարմինները կարող են շարժվել տարբեր արագություններով:

Օրինակ

Արբանյակը Երկրի շուրջը պտտվում է մոտավորապես 8 կմ/վ արագությամբ, այսինքն` 1 վ-ում անցնում է 8 կմ ճանապարհ:

Մարդը հանգիստ քայլելիս շարժվում է միջինում 4,7 կմ/ժ արագությամբ:

Ցամաքային կենդանիներից ամենամեծ արագությունն ունի վագրակատուն, որը կարճ տարածության վրա զարգացնում է մինչև 100 կմ/ժ արագություն: Դանդաղաշարժ կենդանիներից են կրիան, խխունջը, որոնք շարժվում են համապատասխանաբար 5 սմ/վ և 1,4 մմ/վ արագություններով: 

Բնության մեջ ամենամեծ արագությամբ տարածվում է լույսը, որի արագությունը 300000 կմ/վ է, այսինքն` 1 վ-ում անցնում է 300000 կմ:

Հարցեր՝

1.Ի՞նչ է մեխանիկական շարժումը:
Մեխանիկական շարժումը մարմնի դիրքի փոփոխությունն է ժամանակի ընթացքում այլ մարմինների նկատմամբ։
2.Բերել բնության մեջ հանդիպող մեխանիկական  հավասարաչափ և անհավասարաչափ շարժման օրինակներ։
🔹 Հավասարաչափ շարժման օրինակներ (մարմինը հավասար ժամանակներում անցնում է հավասար ճանապարհներ)․

  • Ժամացույցի սլաքի ծայրի շարժումը
  • Երկրի արհեստական արբանյակի շարժումը Երկրի շուրջը
  • Հավասար արագությամբ շարժվող ինքնաթիռը

🔹 Անհավասարաչափ շարժման օրինակներ (մարմինը հավասար ժամանակներում անցնում է անհավասար ճանապարհներ)․

Կենդանիների շարժումը (օրինակ՝ վագրակատու)
3.Ի՞նչ է ցույց տալիս արագությունը, որ բանաձևով է այն հաշվարկվում:
Արագությունը ցույց է տալիս, թե մարմինը միավոր ժամանակում ինչքան ճանապարհ է անցնում։

Արագությունը հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝
4.Ո՞րն է արագության չափման միավորը:

Արագության հիմնական չափման միավորը մետր/վայրկյան (մ/վ) է։

Կիրառվում են նաև՝

  • սանտիմետր/վայրկյան (սմ/վ)
  • կիլոմետր/ժամ (կմ/ժ)

Եթե ուզում ես, կարող եմ նաև այս թեմայից փոքրիկ թեստ պատրաստել :

Հովհաննես Թումանյան «Գրազը»

Այնտեղ սարերն իրար են հանդիպել, իրենց արանքում մի մեծ ձոր են ստեղծել, որ կոչվում է Մութը Ձոր։

Մութը Ձորը բաժանում է հայերին ու թուրքերին իրարից։ Նրա մի կողմը թուրք սարվորն է իջնում, իր բինեն (գոմ, փարախ) զարկում, մյուս կողմը՝ հայը։

Բայց նրանց իգիթները գիշերվա մթնով էլ անցնում այս խոր անդունդը, իրարից ոչխար են գողանում, ձի, կով կամ գոմեշ են քշում։ Նրանց հովիվները հանդերում են հասնում ու փետակռիվ են անում։

Մեկ էլ տեսար մի սարի ուսից տարածվեց մի զիլ, առաձգական ձայն՝ «Հավար հե՜յ․․․»։ Այդ գուժավոր ձայնը ձգվելով՝ տարածվում է լեռներում, ու հանկարծ երկու կողմն էլ բինեքում իրարով են անցնում։Թուրք Ղափըչօղլին իր բինեն զարկել, ձվար էր (ծվարել) արել Մութը Ձորի մի կողմը։ Այնտեղից խրոխտ ու սպառնալի նայում էր դիմացը վեր եկած հայերին։ Նրա մարդիկը այդ սարերի ամենահռչակավոր գողերն էին։ Դատաստանից փախածները նրա մոտ էին ծածկվում, սարերով անցնող ավազակային խմբերը նրա հարկի տակ էին ապաստան գտնում։ ​

Մի իրիկնադեմ վրանում թինկը տված նա զրույց էր անում իր սովորական հյուրերի հետ։ Նրանք հայտնի ավազակներ էին, որ անցնում էին լեռներով։

— Էս դիմացի հայերին լավ է տղերքը տակնուվրա չեն անում,— իր զարմանքը հայտնեց հյուրերից մի քուրդ։

Advertisement

https://edge.aditude.io/safeframe/1-1-1/html/container.html

— Էդքան էլ խեղճ մի գիտենալ դրանց,— պատասխանեց տանտերը։

— Դրա՞նց․․․

— Հա՛, դրանց։ Դրանց մեջ Չատի անունով մի չոբան կա, իգիթ եմ ասում, որ մենակ էն մի տղի դեմը դուրս գա։

— Փա՛, հա՜,— բացականչեց վրդովված ավազակը ու շրըխկալով վրա նստեց։

— Ի՞նչ կտաս գիշերս էնպես անեմ, որ առավոտն էլ ծուխ չբարձրանա դիմացը։

— Կապուտ ձին փեշքեշ։

— Ձեռքդ տուր։

Նրանք ձեռք ձեռքի խփեցին ու գրազ եկան։

Սարսափելի մութն են Մութը Ձորի գիշերները։

Մի մթնագիշեր էր․ անձրևն էլ անընդհատ տեղում էր միալար։ Քնած էր հայերի բինեն։ Երբեմն-երբեմն հովիվները այս կամ այն կողմից խուլ «հե՜յ-հե՜յ․․․» կանչելով, իմացնում էին, որ հսկում են դեռ։

Գիշերվա մի ժամանակը մի թմփթմփոց անցավ վրանների մոտից։ Շները վեր կացան, վրա տվին, ոչխարը խրտնեց, ձիաները փախան, տավարը ցրվեց։ Հովիվները հավար կանչեցին, հրացանները բացվեցին, և այս բոլոր սարսափներն ու ձայները խառնվելով մութին, հեղեղին ու ամպի որոտմունքին, հորինեցին մի դժոխային գիշեր։

Advertisement

https://edge.aditude.io/safeframe/1-1-1/html/container.html

— Շունը տարա՜ն, բինեն պահեցեք հե՜յ․․․― գոռաց աժդահա հովիվ Չատին։

— Շունը տարա՜ն․․․— ձայն տվին ամեն կողմից, ու սև ​սարսափը կալավ բինին։ Լեռներում ամեն մարդ լավ է հասկանում, թե ինչ կնշանակի՝ «Շունը տարան»։

Գողերը միշտ մի կամ երկու հոգով վազում են ընկնում են բինեն, ոչխար, ձի, տավար խրտնացնում, խառնում են իրար։ Շներն ընկնում են նրանց ետևից։ Նրանք էլ շներին հաչեցնելով տանում, հեռացնում են բինից։ Այնուհետև խառնված, անշուն բինին ետևից վրա են տալիս նրանց ընկերները և շփոթի ու խավարի մեջ քշում են նրանց անասունները։

Շուտով հետևեց երկրորդ հարձակումը, հարահրոցն ընկավ, հրացանները բացվեցին, ամեն բան մթնումը խառնվեց իրար ու իրար խառնված ընկավ դեպի ներքև։

Ակնակիր մթնում ոչինչ չէր երևում։ Փայլակի լուսով վայրկենաբար բացվում էր ահռելի տեսարանը, բայց մարդու աչքերը որոշ բան չէին կարող նկատել այն թոհուբոհի մեջ։ Աչքերը չէին կարող նկատել, բայց հրացանների ձայները ցույց էին տալիս, թե որ կողմից են գնում և հովիվների աղաղակը, որ կանչում էին՝ «Տարա՜ն, տարա՜ն․․․ Ալաբաշ, հե՜յ․․․»։

Այդ ձայներն էլ հետզհետե հեռացան, նվազեցին, ու էլ ոչինչ չէր լսվում։

Անձրևը միալար շրըփում էր, և ամպը խուլ ճայթում ու որոտում հեռու լեռներում։

Advertisement

https://edge.aditude.io/safeframe/1-1-1/html/container.html

Լուսադեմին տղերքը վերադարձան։ Դեռ հեռվից լսվում էր նրանց ուրախ-ուրախ խոսոցն ու ծիծաղները թանձր մշուշի մեջ։ Ապրանքն ական ու անվնաս ետ բերին հանձնեցին սարվորին, իրենք հավաքվեցին հովիվ Չատնի վրանը, որ հաց ուտեն։

Նրանք իրենց հետ բերել էին մի քրդի քոլոզ, վահանն ու թուրը։

Իսկույն տարածվեց, թե տղերքը մի քուրդ են սպանել, ու հետաքրքրած սարվորները եկան խռնվեցին վրանի ներսն ու դռների արանքում։ ​Չատնի մայրը սոված հովիվների համար կրակի վրա կերակուր էր շինում ու հետն էլ իրեն-իրեն դունդունում.Ա տղա, նա էլ մեր կունենա՜․․․Ա տղա, հիմի նրա մերը ճամփա կպահի՜․․․Ա տղա, կասի, տղես ետ չեկավ․․․Ա տղա, ճամփա կպահի՝ ետ չի գնա՜լ․․․

Գլուխներն օրորելով նրան ձայնակցում էին մի քանի ուրիշ կանայք։ Այնինչ հովիվները սարվորին պատմում էին, թե բանն ինչպես եղավ։

— Չորս կողմից հավաքեցինք, տարանք արինք մի ձոր։ Էստեղ սրանց տեղը որ նեղացրինք, սրանք ապրանքը թող արին, ու ամենքը մի կռան վրա փախան։ Մընին քշեցի, տարա քարափին դեմ արի։ Որ քարափին դեմ էլավ, մին էլ տեսա ետ դառավ, թուրը հանեց, վրա քշեց, թե՝ գլուխդ ազատի, միջիցդ կես եմ անում։ Ո՜նց թե միջիցդ կես եմ անում․ դագանակը պտտեցի, ուսախառը վեր բերի, ա՛ռ հա կտաս․․․

— Ա՛յ տո՜ւր,— բացականչեցին սարվորները։

Advertisement

https://edge.aditude.io/safeframe/1-1-1/html/container.html

— Շրըխկալով փռվեց,— վերջացրեց Չատին իր պատմությունը։

— Հա՛, հա՛, հա՛, հա՛,— քահ-քահ խնդացին սարվորները։

Այս դեպքից մի քանի շաբաթ անց էր կացել։ Մի օր շները հաչեցին․ դուրս եկան, տեսան մի պառավ քուրդ ձայն էր տալի բինի ներքևից։

— Ի՞նչ ես ուզում, ա՛ քիրվա։

— Չոբան Չատնի վրանն եմ ուզում,— ասավ քուրդը։

Բերին չոբան Չատնի վրանը։ Չատին հաց դրեց հյուրի առաջ։ Դեսից-դենից խոսեցին, մինչև հացը կերավ, պրծավ։ Երբ որ հացը կերավ, պրծավ, Չատին հարցրեց․

— Խեր ըլի, ընչի՞ համար էր եկել քիրվան։

— Էստեղ մի քանի շաբաթ առաջ մի քուրդ են սպանե՞լ,— խոսեց հյուրը։

— Սպանել են,— պատասխանեց հովիվը։ ​— Ասում են՝ դու ես սպանել։

— Դրուստ է։

— Ես նրա հայրն եմ,— ասավ ծերունին։— Եկել եմ, որ նրա արինը քեզ հալալ անեմ։ Դու նրան ճամփին չես սպանել, իր տանը չես սպանել․․․ Քանի անգամ ասի՝ ա՛յ որդի, ձեռը վեր կալ էդ հարամ ճամփից, հեռու կաց էդ ընկերներից․ ուրիշները քեզ համար չեն աշխատել․․․ ինձ չլսեց։ Երևի էդպես մահը մոտեցել էր,— ասավ քուրդը ու գլուխը քաշ արավ, լռեց։

— Հավատիդ հաստատ կենաս, որ արդարն ես խոսում,— չորս կողմից ձայն տվին սարվորներն, ու իրենք էլ լռեցին։

— Արինը քեզ հալալ,— բացականչեց ծերունին,— միայն մայրը․․․ գիտես էլի, մայր է․․․ չի հանգստանում․․․ Շորերն ինձ տվեք, տանեմ, շորերի վրա լաց ըլի, իր սիրտը հովացնի, իր կարոտն առնի։

Չատին բերեց, ծերունուն հանձնեց արյունոտ քոլոզը, վահանն ու թուրը, մի ոչխար էլ առաջն արավ ու շներն անցկացրեց, տարավ ճամփու գցեց։

— Դե մնաս բարով, զավակս,— հրաժեշտ տվավ ծերունի քուրդը։

— Գնաս բարով, քիրվա՛։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Կապույտով նշված բառերը բացատրի՛ր բառարանի օգնությամբ։
    Բինե – գոմ, անասնապահների կացարան, փարախ
    Սարվոր – սարերում ապրող, անասուն պահող մարդ
    Իգիթ – քաջ, համարձակ, հերոս տղամարդ
    Փեշքեշ – նվեր, ընծա
    Հավար – օգնության կամ ահազանգի կանչ
    Քոլոզ – հաստ բրդյա վերարկու (հովվի հագուստ)
    Քիրվա – բարեկամական դիմելաձև (քրիստոնյա և մահմեդական ընտանիքների միջև կապ ունեցող անձ)
    Արինը հալալ անել – վրեժից հրաժարվել, ներել սպանությունը
  2. Նկարագրի՛ր և բնութագրի՛ր չոբան Չատիին:
    Չատին քաջ, անվախ և ուժեղ հովիվ է։ Նա:
  3. Ինչո՞ւ է պատմվածքը վերնագրված «Գրազ»:
    Պատմվածքի հիմքում ընկած է գրազը՝ թուրք Ղափըչօղլուի և քուրդ ավազակի միջև։ Նրանք գրազ են գալիս, թե կկարողանա՞ քուրդը այնպես հարձակվել, որ հայերի բինեն «ծուխ չբարձրանա»։
  4. Այս գրազն է դառնում ամբողջ դեպքերի պատճառը՝ հարձակումը, կռիվը և սպանությունը։ Այսինքն՝ մի թեթև ու անհոգ գրա
    զը բերում է ողբերգական հետևանքների։
  5. Ի՞նչ հասկացար պատմվածքից:
  6. Ինքդ վերնագրի՛ր պատմվածքը և հիմնավորի՛ր դր
    ածդ վերնագիրը: